Այսօր` ընդամենը մեկ ժամ առաջ, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում պատգամավոր Վահագն Հովակիմյանը առաջարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում կատարել փոփոխություն, որի համաձայն սահմանադրական փոփոխությունները Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո Ազգային ժողովի նախագահը ընդամենը հրապարակում է դրանք` առանց Հանրապետության նախագահի ստորագրմանը ուղարկելու:
Այսինքն` Հանրապետության նախագահի կողմից ստորագրումը փոխարինվում է ԱԺ նախագահի կողմից հրապարակմամբ:
Ինչ է սա նշանակում. իշխանությունները ազատում են Արմեն Սարգսյանին սահմանադրական պարտականություններից:
Ավելին, չեզոքացնելով Արմեն Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների համապատասխանության համար ՍԴ դիմելու հնարավորությունը, նշված կարգավորմամբ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման միակ մենաշնորհը ստանում է խորհրդարանը:
Սակայն կա մի ԲԱՅՑ։ հենց Արմեն Սարգսյանն է այն անձը, ով ստորագրելու է իրեն իրեն լիազորությունից զրկող օրենսդրական նախագիծը: Այո՜ այդ նախագիծը պիտի ստորագրի ինքը։ Արդյոք իր դերը հրապարակավ այդ աստիճան կնսեմացնի Արմեն Սարգսյանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Հիշեցնեմ՝ նա էր , ով դժգոհ էր իր լիազորությունների սահմանափակ լինելուց։ Հիմա ինքն իր ձեռքով իր լիազորությունը սահմանափակելն, իհարկե ծանր փորձություն է։