Որտեղ լավ է -այնտեղ է հայրենիքը ...լատ. Ubi bene ibi patria..իսկ մենք ասում ենք «որտեղ հաց -այնտեղ կաց...»))

 Արտահայտության սկզբնաղբյուրը -Արիստոֆանեսի« Plutus» կատակերգությունից է,որտեղ կան այսպիսի խոսքեր« Ցանկացած երկիր  ,որտեղ մարդն իրեն լավ է զգում-հայրենիք է »:Այս արտահայտությունը հայտնի դարձավ Ցիցերոնի շնորհիվ,որը   լայն շրջանառության մեջ դրեց այն ... Նա իր «Տուսկուլանյան զրույցներ » շարադրության մեջ գրում է«Հայրենիքն ամենուր է ,որտեղ լավ է»
Նշանակությունը.
Այս խոսքերը  հնչում են  հեգնական,արհամարհական  և սովորաբար մեջբերվում են  որպես կոսմոպոլիտ  սպառողի կարգախոս -զուրկ քաղաքացիական  ու  սեփական արժանապատվության զգացողությունից.... Արտահայտությունը կիրառվում է  ոչ սկզբունքային ,փողի առումով ինտերնացիոնալ , անբարեխիղճ մարդկանց հանդեպ,որոնք հեշտությամբ փոխում են  իրենց հայրենիքը ցանկացած ուրիշ երկրի հետ,որը հրապուրում ,որսում է նրանց ինչ-որ օգուտներով ...

Բայց և այնպես...  մեր «որտեղ հաց -այնտեղ կաց»-ը ոչ թե արդարցնում եմ ,այլ ուղղակի չեմ դատապարտում ...

Քանզի ...
Աշխարհում կա  թագավոր ...և անողոք է թագավորն այդ...Նրա անունն է -սով
Իսկ այս արտահայտությունը  Նեկրասովի   «Железная дорога» բանաստեղծությունից է
գործածվում է հետևյալ նշանակությամբ-մեջբերում են ,երբ ուզում են արդարացնել ինչ-որ արարք,գործողություն, մատնանշելով,որ դա արվել է ստիպված լինելով ...կյանքի ծանր ու դժվարին  հանգամանքներով պայմանավորված...
 Վերջում)))

  Լերմոնտովի նման ոչ  այսքան կոշտ ու արհամարհական ,այլ բարեկամաբար երանի մի օր հրաժեշտ տայինք   օտար երկրներին  ու «մեր հացը մեր տանը վայելեինք»  ))))

Մնաս բարով ,անլվա Ռուսաստան ....Прощай, немытая Россия  ))))))) 
Այս արտահայտությունը Մ. Յու. Լերմոնտովի բանաստեղծությունից է .. Նա այս տողերը  գրել է  Կովկաս  մեկնելուց  առաջ,ուր աքսորվում էր երկրորդ անգամ 
Прощай, немытая Россия,


Страна рабов, страна господ,
И вы, мундиры голубые,
И ты, послушный им народ...
օգտագործվում է հանգամանքներին  համապատասխան ՝   որպես  հեգնական արտահայտություն ...

Հաղթանակած խոզի երգը...)))

Ռուս բանստեղծուհի Աննա Բարիկովայի(1839-1893թթ) երգիծական քառյակներից է ուղղված  ռուս տեղաբնիկների  վախկոտությանն ու կոմֆորմիզմին...քառյակները ունեին ճշգրիտ հասցեատեր ..հաղթանակած խոզի կերպարում բանաստեղծուհին մարմնավորել էր իր գաղափարական հակառակորդին՝հրապարակախոս և իշխանամետ  «Մոսկվա News»  թերթի խմբագիր Միխաիլ Կատկովին...
Շատ հայտնի էին քառյակի հետևյալ տողերը«Ես համարձակ ու հպարտ ասում եմ-խռա՜-խռա՜)))) »
նշանակությունը.
 Անարժան անձի աղմկոտ  տրիումֆի   կամ՝  որոշ    կասկածելի սկզբունքների հայտարարագրի հաղթանակի հանդեպ արված  հեգնական  մեկնաբանություն է    ...

Սա էլ հենց այնպես...))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել