ՇԱՏ ԼՈՒՐՋ

Թորոսյանը այսօրվա առողջապահության հրամանատարն է,իսկ այս չարաբաստիկ հիվանդությունը թշնամի,որը աշխարհի մարդկությանը պատերազմ է հայտարարել:
Պարոն հրամանատար,ո՞նց կարելի է այդպիսի հուսահատեցնող դեմքի արտահայտությամբ, ամիսներ շարունակ խոսել մարդկանց հետ՝ սարսափեցնող,միայն վախ տարածող տոնով,սա հակաբժշկություն է:
Հասկանում ենք ,որ ծանրաբեռնված եք աշխատում,հասկանում ենք,որ մարդիկ հոգնում են, գիշեր ցերեկ կյանքի ու մահվան կռիվ են տալիս, բայց բժիշկ լինելն այն մարդասեր մասնագիտությունն է, ով պարտավոր է ցանկացած իրավիճակում պոզիտիվ հայացք ու խոսք ունենալ:
Բժիշկն առաջին հերթին հոգեբան է,նրա ամեն խոսքը դեղից կարևոր է:Տնաշենը այնպես է խոսում,(կարծես բոլորս մահացել ենք,բայց չի ասում դրա մասին,որ շատ չտխրենք) Վ.Ս.:
Ո՞վ է ասել , որ նախարարը պետք է խոսի, նախարարը կազմակերպիչ է, կան նեղ մասնագետներ, բժիշկներ,ովքեր հոգեբանորեն ավելի կոփված են՝ թողեք նրանք խոսեն:Առանց այն էլ մարդկանց հոգեբանական վիճակը մեղմ ասած այդքան էլ փայլուն չէ:
Չէի գրի սրա մասին եթե չգիտակցեի, որ այդ մարդը և նրա խոսքը շատ բացասական է ազդում շատերիս վրա:
Ազատեք այդ մարդուն խոսք ասելու պարտականությունից,թող չխոսի,թող կազմակերպի իր դժվար և պատասխանատու գործը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել