Ծննդաբերությունից որոշ ժամանակ անց, կերակրող բոլոր մայրերը երազում են վերականգել իրեց կրծքերի նախկին տեսքը: Այս հարցի վերաբերյալ բավականին արդյունավետ խորհուրդներ են տալիս կոսմետոլոգները:Կարևորը, որ այդ խորհուրդների արդյունքում կրծքի նակին էլաստիկ տեսքը վերականգնվում է արագ և առանց ցավերի:
Այդ կապակցությամբ մասնագետները բոլոր երիտսարդ մայրերին խորհուրդ են տալիս. կրծքով կերակրել դադարելուց անմիջապես հետո զբաղվեն վերջինիս նախկին տեսքը վերականգնելով:Դրա համար անհրաժեշտ է պատրաստել վերականգնող մի շարք դիմակներ, օգտագործել սնուցող կրեմներ, կատարել կրծքի մերսումներ, զբաղվել թեթև ատլետիկայով, կարգավորել սննդակարգը և հաճախակի այցելել լողավազան:
Դիմակներ կարելի է ձեռք բերել մասնագիտացված խանութներում և դեղատներում, իհարկե դրանք շատ արդյունավետ են, սակայն բավականին թանկ արժեն: Դրա համար կարող եք ինքներդ պատրաստել այն:
Վերցնում եք 300 գրամ տնական կաթնաշոռ և խառնում եք այն 1 հատ հում ձվի սպտակուցի հետ, որի մեջ ավելացնում եք 3-5 կաթիլ թուրինջի եթերայուղ : Ապա այդ ամբողջ զանգվածը, հաստ շերտով, կրծքի տակից տարածելով բարձրանում եք դեպի վեր ՝ շրջանցելով պտուկները: Դիմակը կրծքի վրա թողնում եք 20 րոպե, որից հետո էլ այն լվանում եք տաք ջրով:
Բավականին արդյունավետ է նաև սպիտակ կավով դիմակը: Պատրաստման համար անհրաժեշտ է 3 ճաշի գդալ սպիտակ կավը խառնել 20% յուղայնությունից ոչ ցածր 200 գրամ սերուցքի հետ, ապա ավելացնել 1 թեյի գդալ մեղր: Որպեսզի այն արդյունավետ լինի ցանկալի է որպեսզի կրծքի վրա քսեք այն լոգանքից հետո, քանի որ այդ ժամանակ մաշկը առավել մաքուր է, իսկ ծակոտիները բաց: Երբ մաշկի վրա զգացվի մաշկի ձքվածություն, այն կարող եք լվանալ սառը ջրով:
Բավականին արդյունավետ է նաև սնուցող նրբաքսուքների օգտագործումը: Լավ արդյունք ստանալու համար, հարկավոր է այն կրծքին քսել ամեն օր լոգանքից հետո, և թեթևակի այն մերսել:
Կրծքի տեսքը վերականգնող ևս մեկ միջոց է կրծքի մերսումը: Մերսումը կարող եք սկսել կրծքի ներքևիի հատվածից և աստիճանաբար բարձրանալ վերև, այդպես յուրաքանչյուր կրծքին հատկացնել 1 րոպե: Ապա հարկավոր է կրծքի կենտրոնական հատվածում կատարել պտտվող մերսում, 2 րոպեից ոչ ավել: Հետո անհրաժեշտ է շփել կուրծքը:
Եթե կրծքի վերականգման համար նխընտրեք մարմնամարզության միջոցով վերականգնումը, ապա անհրաժեշտ կլինի պառկել մեջքի վրա, ոտքերը ծալել դեպի վեր, փորը ձքել, ապա արմունկները սեղմաց կրծքավանդակի կողքերին ձգվել դեպի ծնկները: Այս վարժությունները անհրաժեշտ կլինի օրական կատարել 10-ից 30 անգամ: Կարելի է նաև կատարել ձեռքի ափով կրծքի վրա ուղղահայաց սեղման վարժությունը: Այն կարելի է կատարել օրական 30 անգամ: Եվս մեկ վարժություն, դա վզի հետևում 2 ձեռքերի ափերի ամուր սեղմումն է, որի արդյունքում ձգվում են կրծքագեղձերը: