«Տեսալսողական մեդիածառայությունների մասին» նոր օրենքի նախագծի շուրջ հասարակական քննարկում չիրականացվեց, օրենքի նախագծի հեղինակները մասնագիտական լսումներ չկազմակերպեցին ու մասնագիտական կարծիքների փոխանակման հարթակ չստեղծեցին:
Նախագիծը մի շարք խնդրահարույց կետեր է պարունակում։ Օրինակ՝ նախագծի 7-րդ հոդվածը սահմանում է մանրամասն պահանջներ, որոնք վերաբերում են տեսալսողական մեդիաների կողմից արտադրվող և հեռարձակվող կոնտենտի բովանդակությանը։ Ընդ որում, այդ պահանջների մի մասը վերաբերում է միայն լրատվական հաղորդումներին, իսկ մյուս մասը, առնվազն կարելի է ենթադրել, որ վերաբերում է բոլոր հաղորդումներին։
Նախագծի 7-րդ հոդվածի հասկացությունները բավականին սուբյեկտիվ և գնահատողական են։ Խոսքը այնպիսի հասկացությունների մասին է, որոնք կարող են տարբեր մեկնաբանություններ առաջացնել՝ ըստ ցանկության և նպատակահարմարության։
Այս հոդվածը գրաքննության համար լավ հիմք է ստեղծում, քանի որ հստակ բացատրություններ ու չափորոշիչներ դրված չեն, և միայն այդ պահին գործը քննող կամ գործի պատասխանատու անձի սուբյեկտիվ բացատրությամբ կարող է որոշում կայացվել, ինչը խիստ մտահոգիչ է, քանի որ 7-րդ հոդվածի խախտումը կարող է առաջացնել տուգանք (Նախագծի 59-րդ հոդվածի 23-րդ մաս)։
Նախագծից պարզ չէ, թե քանի հեռուստաընկերություն կարող է գործել հանրային մուլտիպլեքսում, այն դեպքում, երբ հանրային մուլտիպլեքում տեղերը սահմանափակ են։ Ներկայումս գործող օրենքի 47-րդ հոդվածով այդ հարցը կարգավորված է։ Տվյալ հոդվածով սահմանված է, թե քանի և ինչ թեմատիկ ուղղվածությամբ հեռուստաընկերություններ կարող են հեռարձակում իրականացնել թվային հեռարձակման ցանցի միջոցով։ Մինչդեռ նախագծի 44-րդ հոդվածով այդ հարցը կարգավորված չէ։ Նախագծի 44-րդ հոդվածով սահմանված է, որ թեմատիկ ուղղվածությունների բովանդակությունը և հասկացությունները սահմանվում են կարգավորող մարմնի (ՀՌՀ) որոշմամբ։ Սակայն նախագծով անգամ սահմանված չէ, թե որ մարմինն է սահմանելու հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների հնարավոր առավելագույն քանակը։
Նախագիծն ընթերցելիս խնդիրներ ենք տեսնում նաև հանրային մուլտիպլեքսում մասնավոր հեռուստաընկերությունների ներգրավվածության հարցում։ Օրինակ՝ պարզ չէ, թե նախագծի 45-րդ հոդվածով սահմանված լիցենզավորումը արդյոք հեռուստաընկերության համար ապահովելո՞ւ է հանրային մուլտիպլեքսում գործելու փաստացի հնարավորություն։
Եթե լիցենզավորումն ինքնին ենթադրում է հանրային մուլտիպլեքսում «սլոթի» զբաղեցում, ապա ինչո՞ւ է նախագծի 53-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում, որ մասնավոր մուլտիպլեքս օպերատորը պարտավոր է իր մուլտիպլեքսի տեսալսողական տեղեկատվության 20 տոկոսը տրամադրել կարգավորող պետական մարմնի կողմից լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություններին։
Այսինքն`ինչո՞ւ է մասնավոր մուլտիպլեքս օպերատորը պարտավոր իր մուլտիպլեքսի 20 տոկոսը տրամադրել լիցենզավորված (այսինքն՝ հանրային մուլտիպլեքսում փաստացի «սլոթ» ստացած) հեռուստաընկերություններին։
Իսկ եթե լիցենզավորումն ինքնին չի ենթադրում հանրային մուլտիպլեքսում «սլոթի» զբաղեցում, ապա ի՞նչ չափանիշներով է որոշվելու այն հարցը, թե լիցենզավորված որ հեռուստաընկերություններն են «սլոթ» ստանալու հանրային մուլտիպլեքսում։ Նախագծի 47-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման չափանիշներն, ըստ էության, վերաբերում են միայն լիցենզիա տրամադրել-չտրամադրելուն, այլ ոչ թե այն հարցին, թե լիցենզավորված որ ընկերություններն են «սլոթ» ստանալու հանրային մուլտիպլեքսում։
Ի վերջո, ինչպիսի՞ն է լինելու չլիցենզավորված և/կամ հանրային մուլտիպլեսքում տեղ զբաղեցնելու իրավունք չստացած հեռուստաընկերությունների ճակատագիրը։ Նախագծի 53-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ մասնավոր մուլտիպլեքս օպերատորը պարտավոր է իր մուլտիպլեքսի տեսալսողական տեղեկատվության 20 տոկոսը տրամադրել կարգավորող պետական մարմնի կողմից լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություններին` իսկ մնացած տեսալսողական տեղեկատվությունները կարող է օգտագործել անձամբ կամ տրամադրել վճարովի կամ անվճար հիմունքներով տեսալսողական մեդիածառայություններին, բացառապես սույն օրենքով նախատեսված կարգով վերահեռարձակում իրականացնելու նպատակով:
Այսինքն`մասնավոր մուլտիպլեքսի հնարավորությունների 20 տոկոսը պետք է տրամադրվի լիցենզավորված և հանրային մուլտիպլեքսում «սլոթ» զբաղեցնելու իրավունք ունեցող հեռուստաընկերություններին։ Իսկ մնացած 80 տոկոսը պետք է օգտագործվի կամ անձամբ մուլտիպլեքսի օպերատորի կողմից, կամ պետք է տրամադրվի միայն վերահեռարձակման նպատակով։
Ընդհանուր առմամբ, օրենքում տեղ են գտել կոնցեպտուալ` հասկացութային, մի շարք հարցերի՝ սահմանումների անհստակություն, համացանցային եւ վերգետնյա հեռարձակողների իրավունքներն ու պարտականությունները տարանջատված չեն, կարգավորող մարմինը անհամաչափ մեծ լիազորություններով է օժտված, ստեղծվել է լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությանը միջամտելու հնարավորություն: Այս ամենը մտահոգություն է առաջացնում, որ այն լայն դաշտ կբացի խոսքի ազատության իրավունքի կամայական մեկնաբանությունների և սահմանափակումների համար:
Այս և բազմաթիվ այլ խնդրահարույց հարցեր պարունակող թերի նախագիծը ԱԺ-ում ընդունվել է առաջին ընթերցմամբ`առանց հասարակական կառույցների և մասնագիտական խմբերի հետ քննարկումներ կազմակերպելու:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում հեռուստաընկերություններին և մասնագիտական խմբերին՝ օրենքի հեղինակներից պահանջել, որ վերջիններս մինչև նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպեն մասնագիտական քննարկումներ, հանրային լսումներ։
Նոր օրենքը պետք է պարունակի այնպիսի դրույթներ, որոնք չեն սահմանափակի խոսքի ազատությունը:

Այսինքն`մասնավոր մուլտիպլեքսի հնարավորությունների 20 տոկոսը պետք է տրամադրվի լիցենզավորված և հանրային մուլտիպլեքսում «սլոթ» զբաղեցնելու իրավունք ունեցող հեռուստաընկերություններին։
Ընդհանուր առմամբ, օրենքում տեղ են գտել կոնցեպտուալ` հասկացութային, մի շարք հարցերի՝ սահմանումների անհստակություն, համացանցային եւ վերգետնյա հեռարձակողների իրավունքներն ու պարտականությունները տարանջատված չեն, կարգավորող մարմինը անհամաչափ մեծ լիազորություններով է օժտված, ստեղծվել է լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությանը միջամտելու հնարավորություն: Այս ամենը մտահոգություն է առաջացնում, որ այն լայն դաշտ կբացի խոսքի ազատության իրավունքի կամայական մեկնաբանությունների և սահմանափակումների համար:
Այս և բազմաթիվ այլ խնդրահարույց հարցեր պարունակող թերի նախագիծը ԱԺ-ում ընդունվել է առաջին ընթերցմամբ`առանց հասարակական կառույցների և մասնագիտական խմբերի հետ քննարկումներ կազմակերպելու:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում հեռուստաընկերություններին և մասնագիտական խմբերին՝ օրենքի հեղինակներից պահանջել, որ վերջիններս մինչև նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպեն մասնագիտական քննարկումներ, հանրային լսումներ։
Նոր օրենքը պետք է պարունակի այնպիսի դրույթներ, որոնք չեն սահմանափակի խոսքի ազատությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MediaAdvocate1/photos/a.673055679775743/1016398715441436/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել