Մեծ Բրիտանիայի բնակչուհի, 55-ամյա Քերոլայն Լաբուչերը դադարել է թաքցնել իր ծերությունը, ինչի հետևանքով հայտնվել է Vogue նորաձևության հեղինակավոր ամսագրի էջերում, գրում է Daily Mail-ը։
55-ամյա Քերոլայն Լաբուչերի խոսքով՝ երիտասարդ տարիքում պարբերաբար տառապել է ընկճախտով և 20 տարեկանում իրեն զգում էր «լքված և անիծված»: Ապրումների ֆոնին կնոջ մոտ ծերացման վաղաժամ նշաններ, մասնավորապես՝ վարսերի ճերմակում է ի հայտ եկել։
Կնոջ խոսքով՝ հաճախ դիմել է տարբեր կոսմետիկ պրոցեդուրաների՝ վարսերի, մաշկի, մարմնի թերությունները շտկելու համար։
Սակայն 2017-ին նրա մոդել դուստրն առաջարկել է քաստինգի մասնակցել, ինչից հետո բրիտանուհու կյանք այլ ընթացք է ստացել։
«Այդ ժամանակից ի վեր իմ լուսանկարները բազմիցս հրապարակվել են բրիտանական Vogue-ի էջերում։ Մինչ այդ ես երբեք ինձ իսկապես գեղեցիկ չէի զգացել»,-խոստովանել է կինը։
Լաբուչերի խոսքով՝ այժմ ինքն իրեն համարձակ ու վստահ է զգում։