Մենք անձնական տվյալները սրբորեն պաշտպանում ենք, դրա համար հանրության մի ստվար զանգվածը չի հավատում, որ ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած մարդիկ կան, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող մարդիկ կան: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ 20-րդ միջոցառումը ենթադրում է՝ աջակցություն ստացող անձանց տվյալները հրապարկվեն համապատասխան կայքում, եւ դա կարող է անձնական տվյալների հրապարակում դիտարկվել:

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը հայտարարեց, որ այստեղ անձնական տվյալների խնդիր կա, ինչն առաջացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթը:

Վարչապետի համար անհասկանալի է, թե ինչու մարդիկ պետք է ցանկանան, որ իրենց անունները չհրապարակվեն, եթե թաքցնելու բան չունեն:

«Էս նեյնիմներին պետք է վերջ տաք, հրապարակեք հասցե առ հասցե: Հրապարակեք էն մարդկանց հասցեները, որոնք առավոտից երեկո կորոնավիրուսի դեմ խոսում են, ընտանիքի անդամների կեսը հիվանդ ա: Ով չի ուզում՝ իր տվյալը հրապարակվի, մի դիմեք այս օգնության համար»,- ասաց վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել