1in.am-ը գրում է.
Ներքաղաքային տրանսպորտի թանկացումը դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել Երևանում: Ուղևորներից շատերը բոյկոտում են՝ չմուծելով հուլիսի 20-ից գործող նոր սակագինը՝ 150 դրամը: Թանկացումից հետո ակտիվիստները սկսեցին պայքարել՝ պահանջելով վերականգնել հին գինը՝ 100 դրամը:
Այսօր երիտասարդները կանգառներում թռուցիկներ էին բաժանում ուղևորներին և վարորդներին՝ հորդորելով միանալ ակցիային և գործադուլ անել: Թռուցիկների վրա գրված էր. «Վճարի՛ր 100 դրամ, բոյկոտի՛ր թանկացումը»:
«Առաջին լրատվական»-ը ուղևորների հետ զրույցում տեղեկացավ, որ հիմնականում երիտասարդները չեն վճարում 150 դրամ, շատերն ամաչում են, խուսափում վիրավորանքից և ստիպված վճարում են նոր գինը: Տղամարդկանց մեծ մասը վճարում է 150 դրամ: Նրանցից մեկը այսպես պատճառաբանեց. «Բա ի՞նչ անեմ, հո չե՞մ թողնի էդքան մարդու մոտ ինձ վիրավորեն»:
Մանրամասները դիտեք տեսանյութում: