ՇԱՏ ՇՏԱՊ

Ես խնդրում եմ բոլոր պատկան մարմիններին անդրադառնալ այս հարցին։ Հարևանիս հայրն է գիշերը մահացել կորոնավիրուսից, ամբողջ գիշեր մինչ այս պահը այդ աղջիկը գոռացել է, որ հարևանները անտարբեր են, վիրավորել է նրանց վերջին բառերով՝ ամեն կերպ խաթարելով մի ամբողջ 90 բնակարան ունեցող շենքի հանգիստը։ Մեր շենքի հարկերում չկան լուսամուտներ, այսինքն՝ կա օդափոխության խնդիր։ Լուսադեմին այս կինն իր մահացած հոր անկողնային պարագաները հանել և դրել է հարկում, հետո պատերին քսելով իջեցրել ու հարևաններից մեկի հարցին, թե ինչ է անում, պատասխանել է, որ լավ է անում։ Նրա կողմից ամբողջ գիշեր հնչել են հարևանների կյանքին ու առողջությանը սպառնացող գոռոցներ, ահաբեկումներ, որ այսուհետ չի թողնելու՝ մենք հանգիստ քնենք, հանգիստ ապրենք, քանի որ անտարբեր ենք եղել, սակայն նախօրոք տեղեկացված ենք եղել, որ շփում չլինի նրանց հետ, քանզի հիվանդներից մեկը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է, մյուս երկուսը՝ տանը, որոնցից մեկը՝ հայրը, մահամերձ էր։ Նաև հեռախոսով ահաբեկում էր, որ չի ստորագրելու, որ հայրը կորոնավիրուսից է մահացել, ու բերելու է դին տուն, որ ինքն իր ձեռքով հուղարկավորի։

Շենքով դիմել ենք ոստիկանություն, սակայն անընդունելի ենք համարում մարդկանց կյանքին ու առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը։ Կասկածում ենք, որ կնոջ մոտ առկա են հոգեկան շեղումներ։

Ստորև մի քանի օր անկողնային պառկած հանգուցյալի պարագաների մի մասն է, որոնք պատերին քսելով դուստրը իջեցրել է ներքև։

Խնդրում եմ մաքսիմալ տարածել, մեր շենքը ձեր օգնության կարիքն ունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել