Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, որը մարտի վերջին վարակվել էր կորոնավիրուսով, դեռևս ունի կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ: Այս մասին, ըստ Express հրատարակության, բրիտանական գահի 71-ամյա ժառանգորդը բժիշկներին ասել է Գլոստերշիրի Թագավորական հիվանդանոց այցի ժամանակ:
Արքայազնի խոսքերով՝ հիվանդության սկզբում ինքը կորցրել է հոտի և համի զգացողությունը: Դրանք մինչ այժմ ամբողջությամբ չեն վերականգնվել, չնայած նրան, որ երկար ժամանակ բուժվել է, և կորոնավիրուսի թեստը ցույց է տվել բացասական արդյունք:
Արքայազն Չարլզը մարտի 25-ին հանձնել էր COVID-19-ի անալիզ, որը դրական արդյունք էր ցույց տվել: Նա ինքնամեկուսացել էր և առողջացել: Նրա կնոջ՝ Կամիլայի մոտ, վիրուս չէր հայտնաբերվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել