Shantnews.am-ը գրում է․
Իլոն Մասկը նշել է, որ իր SpaceX ընկերությունը պատրաստ է կառուցել լողացող թիչքային կայաններ՝ երկրամերձ և տիեզերական ճանապարհորդությունների համար: Այս մասին ձեռներեցը հայտնել է Twitter- ի իր էջում:
Նշվում է, որ ընկերությունն արդեն սկսել է անձնակազմի հավաքագրում առաջին թռիչքային կայանների կառուցման համար: Նրանցից երկրի շուրջը, ինչպես նաև Լուսնի և Մարսի վրա առևտրային թռիչքներ կկատարվեն Starship նավով:
Ըստ Մասկի՝ առաջին փորձնական թռիչքը «Երկրից երկիր» կարող է տեղի ունենալ 2-3 տարի հետո: Հաջող փորձարկումներից հետո գործարարը ձեռնամուխ կլինի առևտրային փոխադրումներ կատարելուն:
Լողացող թիչքային կայանները հնարավորություն կունենան հեռու մնալ խիտ բնակեցված տարածքներից՝ ափերից մի քանի կմ հեռավորության վրա: Ուղևորները նրանց կհասնեն նավով: