Ermenihaber.am-ը գրում է․

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Իսրայել կատարելիք այցից առաջ լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ Թուրքիան երազում է նոր օսմանյան կայսրության մասին և գործում է ինչպես Արևելյան Միջերկրական ծովի «քրեական հեղինակությունը» (թուրքերեն անվանումը՝ kabadayı- «գողական»)։

Միցոտակիսը Թուրքիայի վերաբերյալ հայտարարություններով է հանդես եկել նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով՝ ինքը Նեթանյահուին հայտնել է Թուրքիայի գործողությունների մասին, որոնք սպառնալիք են տարածաշրջանի կայունության և խաղաղության համար։ 

«Պատմեցի մեր ծովային և ցամաքային սահմաններում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին։ Բացի այդ, երկար զրուցեցինք Լիբիայում Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունից։ Մեզ համար անվավեր է ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ թուրք-լիբիական համաձայնագիրը»,-ասել է Հունաստանի վարչապետը։ 

Նշվում է, որ Իսրայելի վարչապետը հանդիպման ավարտին Թուրքիայի մասին որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Սակայն ավելի ուշ հրապարակված համատեղ հայտարարությունում ասվել է․

«Իսրայելն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Հունաստանին՝ ծովային շրջանների առնչությամբ»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել