Aysor.am-ը գրում է․

Խառը մենամարտերի պրոֆեսիոնալ մարզիկ Սարգիս Վարդանյանը, ով հանրությանը հայտնի է նաև «Բանակում» հեռուստասերիալից՝ Արտյոմի կերպարով, օրերս ամուսնացել է: Համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ նախապես ծրագրած հարսանիքն այլ ընթացք է ստացել, մեծ խնջույք ու բազմաթիվ հյուրեր չեն եղել, ներկա են եղել միայն ամենամտերիմները:

«Ամուսնացել ենք հունիսի 10-ին, պսակադրությունը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարեցինք: Քավորը սամբիստ Անդրանիկ Նաղդալյանն է: Մեր հասանիքը վաղուց էր պլանավորած, սակայն արտակարգ դրությունն ամեն ինչ փոխեց: Մեծ խնջույք կազմակերպել չկարողացանք, բայց ամուսնությունը հետաձգել էլ չցանկացանք: Ընտանեկան միջավայրում նշեցինք, որևէ մեկին չեմ հրավիրել», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել