Փորձագետ. Հասկանալի է, որ անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը ՈւկրաինայումPanarmenian.net-ը գրում է.

«Հասկանալի է, որ անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ուկրաինայում»,-հայտարարել է ուկրաինացի փորձագետ, Իրավիճակների մոդելավորման գործակալության տնօրենի տեղակալ Ալեքսեյ Գոլոբուցկին Analitika.at.ua –ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի ներկայացումը Ուկրաինայի Գերագույն խորհուրդ:

«Հայերի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է ազգային ողբերգությունը միավորում ու առավել ուժեղ դարձնում նրանց: Հատկապես, ելնելով սեփական ժողովրդի պատմությունից»,-ասել է Ալեքսեյ Գոլոբուցկին:

Հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: Օրինագծի ընդունման նախաձեռնողներն են պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովը: Նրանց նախաձեռնությանը սատարում է Հայաստանի ԱԳՆ-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել