Տուգանելու եղանակները հեշտացնելով ոչինչ չի փոխվի, ու, ընդհանրապես, ինձ թվում է՝ արդեն ոչինչ չի փոխվի: Առավել ևս՝ անտրամաբանական է, երբ գնալով մեծացնում է տուգանելու սպեկտրն այն իշխանությունը, որը եկել է իշխանության ու ներել բոլոր տուգանքները:
Երեկոյան բավական է 20 րոպեով իջնել մեր բակ՝ հասկանալու համար, որ սա ոչ մի տեղ չտանող պայքար է: Հարևանները, քիփլիկ իրար կողք նստած, արևածաղիկ են ուտում, դեռահաս աղջիկներն ու տղաները, խմբերով իրար թև մտած, նստած կամ կանգնած են: Մամաներն էլ երեխաներին անկյունի վրա բրախած հավեսով բամբասանք են անում: Իրանց բոլորին ոչ տւգանելն է խելքին մոտ, ոչ էլ բան բացատրելն ու համոզելը: Արդեն մարդկանց գլխում այս պայքարն ավարտվել է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել