Ֆրանսիական խոհանոցը շատ հետաքրքիր է և զանազան: Կարող ենք ասել, որ այն բավականին կալորիական է: Սակայն ֆրանսիացիները տարբերվում են իրենց կազմվածքի նրբությամբ: 

Այսօր կպարզենք, թե ինչպես են սնվում ֆրանսուհիները:

Ինչպե՞ս անցնել սննդի ֆրանսիական համակարգին

Նախ՝ անհրաժեշտ է առանձնացնել, այսպես կոչված, «վնասատուներին»` մթերքներ, որոնք օգտագործում եք ավելին, քան պետք է: Դա անելու համար երեք շաբաթվա ընթացքում գրեք այն ամենը, ինչ կերել եք՝ նշումներ անելով ճաշի մոտավոր չափի, վայրի և ժամանակի վերաբերյալ: Կալորիաների հաշվարկն անհրաժեշտ չէ. ֆրանսիացի կանայք ընդհանրապես չեն մտածում դրանց մասին:

Երկրորդ փուլ

Ուսումնասիրելով ձեր սննդի օրագիրը` կարող եք հասկանալ, թե որ սնունդը պետք է նվազեցնել, մասնավորապես՝ կրճատել և ոչ թե դրանք ամբողջությամբ չօգտագործել: Հատուկ ուշադրություն դարձրեք շոկոլադին, խմորեղենին և յուղոտ սննդին և փորձեք աստիճանաբար նվազեցնել դրանց օգտագործումը կամ փոխարինող գտեք:


Երրորդ փուլ

Որքան էլ որ տարօրինակ հնչի, այս փուլում գրեթե ամեն ինչ կարող եք ձեզ թույլ տալ: Կարևորը ամեն ինչ բալանսավորելն է:


Չորորդ փուլ

Ձեր կենցաղն ու սնունդը հիմա համընկնում են նախասիրությունների և նյութափոխանակության հետ, համապատասխան են, ինչպես դասական Chanel կոստյումը, և այն միշտ ձեզ հետ կմնա՝ տարիների ընթացքում մի փոքր փոխված», - ասում է Միիրիլ Գուգլիանոն:


Ֆրանսուհիների սննդակարգի հիմնական սկզբունքը

Մթերք գնել միայն շուկայից, այլ ոչ թե սուպերմարկետից:

Գնումներ անել շաբաթական մի քանի անգամ և թարմ մթերքներ:

Փոխել սննդակարգը տարվա եղանակների հետ: Ուտել թարմ մրգեր և բանջարեղեն:

Պատրաստել տանը և խուսափել դրսում սնվելուց:

Ուտել փոքր չափաբաժիններով:

Եթե չեք հասցնում նախաճաշել, ապա այն ձեզ հետ վերցրեք: 

Կերեք առանց շտապելու: Վայելեք սննդի համը:

Ուտելու ընթացքում չշեղվել հեռուստացույցով, գրքով կամ էլ հեռախոսով: Մտածել միայն ուտելիքի մասին և վայելել այն: 

Օրական երկու անգամ ուտել տնական յոգուրտ: 

Ջուր, շատ ջուր օգտագործել:

Գինուց երբեք չհրաժարվել, սակայն օրական 2 բաժակից ավել չխմել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել