Twilight Guys on Flickr - Photo Sharing!Ժամերով պատմիր, թե ինչպես է անցել աշխատանքային օրդ:

Ամեն անգամ դասախոսություն կարդա նրան իր թերությունների մասին:

Ուշադրություն դարձրու բոլոր կանանց, քննարկիր նրանց բարեմասնությունները, բայց դրա հետ մեկտեղ երբեք նրան հաճոյախոսություններ մի արա:

Ճաղատացիր և ասա նրան, որ սքինհեդ ես:

Հարբած գնա նրա մոտ, ընկիր գետնին ու այդպես պառկիր: Եվ ամեն անգամ ասա, որ դա վերջին անգամ է:

Լսիր այն երաժշտությունը, որ նա տանել չի կարողանում:

Երբ հաց եք ուտում, նայիր նրան ու ասա. «Հետաքրքիր է, չէի նկատել, որ երբ ծամում ես, ականջներդ վերև-ներքև են շարժվում: Տեսնես՝ դա վիրահատությամբ ուղղել հնարավո՞ր է»:

Ռոմանտիկ ընթրիքի հրավիրիր նրան և ամեն ինչ մենակով կեր:

Այրիր ձեր միասնական լուսանկարը նրա աչքի առաջ:

Որևէ հոգեբանական թեստ անցկացրու նրա հետ և ասա, որ արդյունքների համաձայն նա ամբողջովին անզգամ է:

Երբ նրանց տուն բանվոր է գալիս, արհամարհանքով նայիր նրան ու ասա. «Ինչ էլ ծանոթներ ունեք…»:

Հրավիրիր նրան ձեր ամառանոց խորոված ուտելու, իսկ երբ տեղ հասնեք, նրան բահ տուր և խնդրիր, որ հողը փորի:

Երբ նա նոր զգեստ է կրում և հարցնում է, թե ինչպես է նայվում, ասա, որ գեղեցիկ կնայվեր, եթե հետույքն այդքան մեծ չլիներ:

Նրան տուր քո կեղտոտ գուլպաներն ու խնդրիր, որ լվանա:

Նրա ծնողների հետ հանդիպման ժամանակ հարցրու նրանց. «Ճի՞շտ է, որ դուք սկզբից չէիք ուզում Լիլիթին ունենալ և որոշել էիք աբորտ անել»: Թող ձայնիդ մեջ ոչ միայն հետաքրքրասիրություն լինի, այլև որոշակի ափսոսանք:

Ասա, որ քեզ միայն նրա հետ սեքսն է հետաքրքրում:

Եթե նա եղբայր ունի, ապա փորձիր հասկացնել նրան, որ դու իրականում համասեռամոլ ես և նրա հետ հանդիպում ես, միայն որպեսզի ավելի մոտ լինես նրա սիրունիկ եղբորը:

Շփոթիր նրան ամբոխի մեջ շատ տգեղ աղջկա հետ:

Ասա, որ դու ընկերուհի ունես, ով քեզ դավաճանել է, բայց փոխարենը հիմա դու վրեժ լուծեցիր նրանից: Եվ չմոռանաս ներողություն խնդրել, որ օգտագործեցիր նրան:

Երբ նա զանգում է քեզ, բացականչիր. «Մարի՜շ, դու՞ ես», հետո «իմացիր», որ ընկերուհիդ է և հիասթափված ասա. «Վա՜յ, դու ես…»:

Եթե նա սիրում է երեխաների, առաջարկիր գնալ սուպերմարկետ և ծնողներից գողանալ մի քանի երեխաների:

Շատ լուրջ տոնով ասա նրան. «Սիրելիս, դու գիտես, թե որքան չեմ ես ցանկանում գնալ բանակ, ուստի մենք երկու երեխա կունենանք, ես կազատվեմ բանակից, հետո երեխաներին մանկատուն կհանձնենք»:

Նրանց տան պետքարանի բաքում թմրանյութեր դիր և ոստիկանություն զանգիր:

Սափրիր նրա հոնքերը, երբ նա քնած է:

Խորաթափանց աչքերով դեպի հեռուն նայի, հետո երազկոտ ասա. «Բա մի հատ կնիկ չլիներ…»

Երբ սրճարանում լինեք, ասա, որ շատ ես ուզում սեքսով զբաղվել և առաջարկիր դրա համար գնալ զուգարան: Եթե նա հինգ րոպեից ավել մերժի քեզ, սկսիր հրապարակայնորեն ձեռնաշարժությամբ զբաղվել:

Երբ նրա հետ ես հանրային տրանսպորտում, մարդկանցից փող խնդրիր աբորտի համար:

Երկար ռոմանտիկ համբույրից հետո թքիր մի կողք:

Ժամադրությունից առաջ սխտոր ու սոխ կեր:

Երբ ժամադրության ես գնում, նրա բոլոր իրերը, որ քեզ մոտ են, հավաքիր պատռված տոպրակի մեջ ու լուռ նրան հանձնիր:

Թող ընկերներիցդ մեկը (ում նա չի ճանաչում), մոտենա նրան քո ներկայությամբ և ասի. «Դու ես, չէ՞, Լիլիթը: Արմանն ինձ ասել է, որ քո հետ 5000 դրամով ցանկացած ժամի կարելի ա քնել»:

Ասա նրան, որ քեզ մոտ սարսափելի սեռավարակ են հայտնաբերել:

Առաջարկիր նրան սեքսով զբաղվել, իսկ երբ նա հրաժարվի, բացականչիր. «Ի՞նչ եք բոլորդ մեկ արել, այ քեզ բան»:

Անկողնուդ տակից կաշվե մտրակ հանիր և հարցրու, արդյոք սադիստների դեմ ինչ-որ բան ունի:

Երբ նա մերկանա քո առջև, ասա. «Ես ոնց որ թե սխալվել եմ. ինձ տղաներն են դուր գալիս»:

Նրան ներքնազգեստ նվիրիր՝ երկու համար փոքր վարտիք և երկու համար մեծ կրծքկալ: Երբ նա տխրի, ասա. «Խնդիր չկա, մարդիկ կան, ում դրանք լավ կլինեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել