Գեղեցկուհի Մերիլին Մոնրոն շատ էր ճանապարհորդում՝ մի տեղից մյուսը տեղափոխվելով։ Հանրահայտ շիկահերը փոխում էր տները, ինչպես ձեռնոցները։ Չնայած դրան՝ նա մեկ շատ գեղեցիկ և տպավորիչ անշարժ գույք ուներ․ դա Կալիֆոռնիայի արևոտ ափին գտնվող վիլլան էր։
Մոնրոն այս տունը գնեց իր հոգեբանի խորհրդով։ Այս շքեղ տունը գնվել է 1961 թվականին 75 հազար ԱՄՆ դոլարով։
Եկե՛ք «այցելենք» դերասանուհու տուն և մի փոքրիկ էքսկուրսիա կազմակերպենք այնտեղ։ Միհարկանի շինությունը կառուցված է գաղութային ոճով։
Տունը հասարակ է, բայց հարմարավետ և լուսավոր։ Առանձնատան բակը 240 մ2 է ։ Տանը կա 3 ննջասենյակ, 4 սանհանգույց, 2 հյուրասենյակ, հասարակ խոհանոց և անգամ խաղասենյակ։
Մերլինի այգում աճում են նարնջի ծառեր։ Վիլլայի տարածքում կա նաև բացօթյա լողավազան։
Այս տունը շատ աստղային տերեր է ունեցել, իսկ այժմ այն պատկանում է Մերլինի երկրպագուին, որն այն գնել է 7 միլիոն ԱՄՆ դոլարով։
Հիշեցնենք, որ հայտնի շիկահերն իր մահկանացուն կնքեց հենց այս տանը 36 տարեկան հասակում։