ԱՄՈԹ

Այ այս երիտասարդին՝ Եվրոպայի կրկնակի և Օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Ռոման Ամոյանին, այսօր ԱԺ մոտակայքից ոստիկանությունը ձեռնաշղթաներով բերման ենթարկեց:

Իսկ նա իսկապես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի էր ու մեր դրոշը հպարտությամբ էր բարձրացնում աշխարհի տարբեր հարթակներում՝ սնելով մեր վիրավոր արժանապատվությունը:

Դուք ունե՞ք մարդկային դեմք, դուք, որ գետնաքարշ, ձեռնաշղթաներով նվաստացնում եք մեր հերոսին, մեկին, ով մրցահրապարակում ադրբեջանցուն էր գետնում ու հաղթանակ նվաճում..
Այսօր ձեր ցանած ատելության սերմերը մի օր պարուրվելու են ձեր շուրջ:

Հ.Գ. Բայց ինչպես զարմանալ, երբ երկու օր առաջ ԱԺ կին պատգամավորներին էին գետնում ու գետնաքարշ տանում այդ նույն ոստիկանները... Չէ, սա չէ մեր երազանքների իրականությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել