Armday.am-ը գրում է․

Armday.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից Արթուր Ղուկասյանը, ով առավել հայտնի է Ամիգո Ղուկասյան անուն ազգանունով 2018-ի հայտնի իրադարձություններից հետո հաճախակի է եղել Շանգրի- Լա խաղատանը։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի թիմակիցը խաղատանը նաեւ հսկայական կանխիկ գումար է պարտվել, խոսքը շուրջ 7-10 հազար դոլարի մասին է, այնուհետև նա փորձել է խաբեությամբ ետ վերադարձնել պարտված գումարը, ինչի արդյունքում հայտնվել է խաղատան սև ցուցակում։

Նշենք, որ Արթուր Ղուկասյանը մինչ իշխանափոխությունը ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի վարորդն էր, իսկ հիմա աշխատում է կառավարական ամառանոցում, և համաձայն շրջանառվող լուրերի մինչ հեղափոխությունը Նիկոլ Փաշինկանի թիմակիցները շատ հաճախ գումար են տրամադրել Ամիգո Ղուկասյնաին, որպեսզի վերջինս կարողանա տուն հասնել, ուստի և հարց է առաջանում, հեղափոխությունից հետո ո՞րտեղից սույն երիտասարդին կանխիկ 7-10 հազար դոլար, որը նա պարտվել է Շանգրի- Լա խաղատանը։

ՔՊ-ի պատգամավորներին հորդորում ենք ստուգել տեղեկությունը իրենց թիմակիցների վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել