Panorama.am-ը գրում է․

«2018 թվականին դեմ եմ քվեարկել Սերժ Սարսգյանին որպես վարչապետի թեկածու։ Իմ տարիքում  նման որոշումները ոտքի վրա, պահի տակ չեն կայացվում»,- ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության  անդամ Վարդևան Գրիգորյանը։

Այնուհետև նա բացատրեց իր այդ քայլը. «Այդպես վարվեցի, որպեսզի իմ թոռնիկներն ապրեն արդարության, համերաշխության մթնոլորտում, մի երկրում, որտեղ մարդը, նրա խոսքն ու տեսակետներն արժեք ունեն։ Չգիտեմ՝ որտեղ եմ սխալվել, չափից ավելի լավատես եղել, բայց այսօրվա իրականությունը շատ ավելի լավը չէ, էականորեն չի տարբերվում նախորդներից շիտակությամբ, ճիշտ խոսքը պատճաշորեն ընդունելու տեսանկյունից»։

ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ներկա ԱԺ պատգամավորներին նույն արշինով չի  չափում, բայց լինելով տարբեր գումարումների պատգամավոր՝ այսօրվա խորհրդարանը նմանեցում է մրջնաբույնի, որը փոշիացնում է պարարտ հողն ընդամենն իր համար հարմարավետ դարձնելու մոլուցքով։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել