Armtimes.com-ը գրում է․

Հավանաբար առաջիկա մեկ ամսում Հայաստանում դիմակների գները կվերադառնանա այն նույն սանդղակին, որում եղել են մինչև կորոնավիրուսի համավարակը: Նման համոզմունք ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ ընդգծելով, որ դիմակների գները միջազգային շուկայում սրընթաց անկում են ապրում:  

Ըստ նախարարի, ԱՀԿ-ն խորհուրդ  է տալիս առնվազն ռիսկի խմբի քաղաքացիներին՝ 65-ից բարձր տարիքի անձանց, խրոնիկ հիվանդություններ ունեցողներին, կրել միայն բժշկական դիմակներ: Դրանք ավելի շատ են պաշտպանում:

Արսեն Թորոսյանն ասաց, չի պատկերացնում, թե  2-3 մլն բնակչությանն ինչպե՞ս կարելի է  վարչական  ինչ-որ մեթոդով պարտադրել, որ կրեն դիմակներ: Բայց կա ելք, որից նախարարն արդեն երկու օր է օգտվում է:

«Կենտրոնական փողոցներում կարող ենք հանդիպել դիմակներ կրող շատ մարդկանց, ինչը չի կարելի ասել բակերի մասին:

Վերլուծաբանները մեզ առաջարկում են հենց թիրախավորված աշխատել այս  ուղղությամբ: Եվ պատահական չէր, որ ես 2 օր առաջ սկսեցի հրապարակել հասցեներ, իհարկե ոչ թե տների, այլ թաղամասերի, փողոցների, որ մարդիկ իմանան, որ իրենց փողոցում եղել է վարակման դեպք: Դա իրենք կարող են կանխարգելել երկու քայլով՝ դիմակ կրելով,  սոցիալական հեռավորությունը պահելով»,-ասաց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել