Aysor.am-ը գրում է․

Կան իրավական գործընթացներ, և մենք կարծում ենք, որ այդ իրավական գործընթացների նկատմամբ կա քաղաքական միջամտություն, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Իշխանությունն իր գործողություններով փաստում է դա: Երբ ընդդիմախոսները սրում են իրենց հռետորաբանությունը, իշխանությունն իրավական գործընթացներ է սկսում, տարածվում են նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթեր: Այս ամենը ցույց է տալիս, որ իրավական գործընթացների նկատմամբ քաղաքական ազդեցություն կա», - ասաց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել