Tert.am-ը գրում է.

ԱԺ-ի 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձանաժողովը տվել է հստակ գնահատական, որից հետո պետք է  պատասխանտվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր ապատեղեկատվություն էին տարածում, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարությանը, թե վստահաբար կարող է ասել, որ ՊԲ-ն ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ո՛չ սպառազինության, ո՛չ սննդի, ոչ էլ վառելիքի խնդիր չի ունեցել։

«Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովը չէր կարող այլ բան անել, պետք է հրապարակեր իրականությունը, քանի որ այն ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք հրավիրվել էին քննարկումներին, փաստարկված ամեն ինչ ներկայացրել են, փաստել են, որ և՛ զենք ենք ունեցել, և՛ վառելիք, և՛ սնունդ։ Միգուցե զինվորականների փաստածը Նիկոլ Փաշինյանի սրտով չէր, բայց հանձնաժողովն արձանագրեց ներկայացված փաստերը։ Այլ հարց է, թե ինչու մենք որոշակի կորուստներ ունեցանք։ Մենք պետք է հստակ գնահատենք, թե ինչու Սասնա Ծռերի, Փաշինյան Նիկոլի, Սորոսի լափամանից սնվող տարբեր ՀԿ-ների, իրավապաշտպան կազմակերպությունների կողմից 2016թ. ապրիլյան ռազմական գործողություններից հետո տարածվում էր ապատեղկատվություն, թե զինվորները բահերով էին կռվում, ուտելիք չի եղել, նույնիսկ ասում էին՝ զինվորը խոտ է կերել, պայմանվորված պատերազմ է եղել։ Տարծում էին նման տեղեկության, քանի որ իրենց տերերն իշխանության բռնազվթում նախապատրաստում էին դեռևս 2016թ. հուլիսին, երբ ՊՊԾ գունդը գրավվեց։ Ընդ որոմ՝ հեղաշրջման համար կարևոր դերակատարում պետք է ունենար նաև Նիկոլ Փաշինյանը»,-ասաց նա։

Ռազմական փորձագետը նշեց, որ հօդս ցնդեցին նաև այն պնդումները, թե նախկին իշխանությունները հող էին հանձնում, պայմանվորված պատերազմ էր։

«Ցնդաբանություն էր, ազգային անվտանգության դեմ քարոզչական հնարք էր, չապացուցեցին չէ, որ պայմանավորվել են տարածք տալու, հակառակն ապացուցվեց, որ ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն ինչ արել է նվազագույն կորուստներ ունենալու համար»,-ասաց նա։

Պահեստազորի գնդապետի խոսքով՝ ապրիլյան պատերազմի հետ կապված շահարկումները հանրությունը պետք է դիտարկի ոչ միայն իրավական պատասխանատվության ենթարկելու, այլև բարոյական տիրույթում և պարտադրի շահարկողներին՝ առնվազն ներողություն խնդրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել