Կանայք սովորաբար հոգ են տանում իրենց ֆիզիկական վիճակի մասին և ապահովում են անհրաժեշտ խնամքը, սակայն հարկ է հիշել, որ միայն գեղեցկության ու արտաքին տեսքի մասին հոգատարության դրսևորումը բավական չէ, քանի որ հաճախ առաջանում են նաև լուրջ առողջական խնդիրներ:
Վարսերը, մաշկն ու կազմվածք, անշուշտ, շատ կարևոր են, սակայն շատ ավելի կարևոր է առողջական վիճակը, քանի որ խնդիրներն անտեսելու դեպքում հետագայում կարելի է բախվել լուրջ հետևանքների:
Նման առողջական խնդիրներից մեկը հեշտոցի տհաճ հոտն է, որը հաճախ պայմանավորված է լինում վարակներով:
Հեշտոցային վարակները կանանց շրջանում շատ տարածված են:
Դրանք կարող են պայմանավորված լինել դաշտանային ցիկլով, рН բալանսի խանգարմամբ, ինչպես նաև սեռական հարաբերություններով:
Այս վարակների հետևանքով կանանց կարող է անհանգստացնել հեշտոցի սուր տհաճ հոտը:
Ընդ որում՝ այդ խնդիրները կարող են լինել ինչպես աննշան, այնպես էլ այնքան լուրջ, որ դառնում են դեպրեսիաների պատճառ:
Հեշտոցային վարակների առկայության մասին վկայող ամենատարածված ախտանշաններից մեկը սպիտակ ու դեղին հեշտոցային արտադրությունն է:
Բացի այդ, կարող են անհանգստացնել նաև գրգռվածությունը, այրոցը, քորը, ինչպես նաև սուր տհաճ հոտը:
Ներկայում շուկայում կան բազմաթիվ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս խնդիրներից:
Ոմանք օգտագործում են այդ վարակների բուժման համար նախատեսված հատուկ օճառներ, իսկ մյուսներն էլ նախընտրում են ավելի հասանելի միջոցներ:
Բացի այդ, գոյություն ունեն նաև մի շարք ժողովրդական միջոցներ, որոնք նույնպես շատ արդյունավետ են և հասանելի:
Նման միջոցներից մեկը հասարակ կերակրի սոդան է, որը կօգնի ազատվել ինչպես տհաճ հոտից, այնպես էլ վարակներից:
Անհրաժեշտ է`
- ½ բաժակ կերակրի սոդա,
- մաքուր ջուր:
Օգտագործման եղանակը`
Սա հեշտոցի տհաճ հոտից և վարակներից ազատվելու շատ պարզ, հասանելի և արդյունավետ միջոց է:
Պարզապես հարկավոր է ½ բաժակ կերակրի սոդան լուծել լոգանքի համար նախատեսված ջրում, այնուհետև 15-20 րոպե պառկել դրա մեջ, իսկ այս պրոցեդուրայից հետո մաշկը լավ չորացնել սրբիչով:
Նման լոգանքը կօգնի բուժել սնկային վարակները և գրեթե վայրկենաբար կազատի հեշտոցի տհաճ հոտից: