Հպարտ քաղաքացին նույնիսկ իր քնի մեջ է մեղավոր:
Առավոտ կանուխ երկրի հերը անիծողը լայվ արեց և կրկին բոշկան գլորեց հպարտ քաղաքացու ուղղությամբ: Նախադասությունը սկսվեց «Մեր գործերը լավ չեն» մեղադրական բառերով: Իսկ գիտե՞ք, թե ինչու են վատ, որովհետև ինչ օրի որ մենք հասել ենք, դա ոչ թե դրախտում առկա օձն էր մեղավոր, այլ ՀՀ-ում ձեր նման ապիկար իշխանությունը: Էս ի՞նչ շոուներ եք անում, լայվեր, գրառումներ, սիրենաներ․․․ Ուշացել եք դուք, վաղուց այս ամենը պետք է արվեր՝ մինչև մարտի մեկը: Քաղաքացին ձեզ համար «ստրուկ» չէ, որ ամեն պահի ինչ կամենաք, նա անի, և հետո ամեն պատահած վատը բարդեք իր վրա:
Քաղաքացին ինչքան էլ որ ձեզ սիրի, ընդունի, նախևառաջ ամեն մարդ ինքն իրեն սիրել գիտի։ Հերիք է, ի վերջո, ձեր սխալներն ընդունեք: Իսկ հպարտ քաղաքացուն մի բան կհիշեցնեմ․ սկզբում Նիկոլն իր սխալներն արդարացնելու համար ասում էր, որ «վատ ժառանգություն է ստացել»։ Հիշի՛ր, մոտ է պահը, որ նա կկանգնի ու կասի` կորոնավիրուսի չհաղթահարման միակ մեղավորն ու պատասխանատուն ժողովուրդն է: