Հաջակցություն

Արտակարգ դրությունը 3-րդ անգամ երկարաձգելու կառավարության որոշմամբ պայմանավորված՝ Ruben Melikyan-ն Ազգային ժողովի դիմաց իրականացնում էր ՄԻԱՅՆԱԿ ակցիա՝ արտահայտելով իր քաղաքացիական անհամաձայնությունը, քանի որ այդ որոշման արդյունքում անհամաչափորեն սահմանափակվում է մարդկանց հավաքների ազատության հիմնարար իրավունքը։

Իրավական հանրույթի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր ևս փորձել էին արտահայտել իրենց մտահոգությունը՝ մարդու իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակմամբ պայմանավորված, Ռուբեն Մելիքյանի հետ միաժամանակ բերման ենթարկվեցին ՀՀ ոստիկանության կողմից։

Տեղի ունեցավ, ըստ էության, վարչական ձերբակալում, ինչի իրավաչափությունը հետագա անդրադառնալիք է։

Այնուհետև բերման ենթարկվեցին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ հաջակցություն Ռուբեն Մելիքյանի հավաքված քաղաքացիները։

Կարելի է արձանագրել, որ մարդու իրավունքների անհամաչափ ոտնահարումը ձեռք է բերում առօրեական բնույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել