Ա. Թորոսյանի՝ ներողություն խնդրելու վերաբերյալ․
1. Շատ նման էր մի մարդու, որ մտել էր մարդկանց տուն, անվանել էր իրանց «չմո», գողություն էր արել, ստեղծել էր քաոսային վիճակ, որի պատճառով մի քանի հոգի մարդ էր մահացել, մի 200 հոգի ծանր վիճակում են, իսկ նա «միգուցե ներողություն կխնդրի որոշ սխալների համար»։
2. Ամեն մարդ օրգանիկ է իր տեսակի ժանրի մեջ։ Ուժեղ տղամարդու ժանրը, որ պատրաստ է պատասխանատվություն կրել սխալների համար, Ձերը չէ, չեք նայվում։
3. Ներողություն խնդրելուց առաջ գոնե չեղարկեիք Ձեր, ինչպես միշտ, անիմաստ հրամանը շտապօգնությունների մեքենաներին ՄԻՇՏ սիրենայով երթևեկել, նույնիսկ եթե նա դատարկ ՎԵՐԱԴԱՌՆՈւՄ է ենթակայան։ Հենրիխ Հիմլեռի կա՞յֆ ա տվել, ահաբեկում եք մարդկանց՝ ստեղծելով պատերազմական մթնոլորտ։
4. Մի հարցում եմ Ձեզ հետ համաձայն․ Հայաստանը «չմո» երկիր է այնքան, քանի Դուք առողջապահության նախարար եք։