Ամերիկացի երգչուհի Իգգի Ազալիան 30 տարեկանում լույս աշխարհ է բերել առաջնեկին: Այդ մասին նա տեղեկացրել է իր Instagram-Stories բաժնում: Աստղը թաքցրել էր հղիությունը, այդ իսկ պատճառով երեխա ունենալու լուրը շշմեցրել է երկրպագուներին: Ազալիան տեղեկացրել է, որ տղա ունի:

Երգչուհին նշել է, որ հարմար պահի է սպասել, որպեսզի հայտարարի առաջնեկի ծննդյան մասին: Նա մտադիր է որդու կյանքի մասին տեղեկությունները գաղտնի պահել, թեև գրել է.

«Ինքնին այլևս գաղտնիք չէ»:

Որդու անունը Ազալիան չի հայտնել, հայտնի չէ նաև, թե ով է երեխայի հայրը:

2018թ. վերջին երգչուհին սկսել էր հանդիպել ռեպեր Playboi Carti-ի հետ: Ավելի ուշ ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, որ զույգը նշանադրվել է: Երեխայի հայրը ենթադրաբար Playboi Carti-ն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել