Իտալիայի ագարակներից մեկում գտել են բրիտանացի գրաֆիտի ոճի նկարիչ Բենքսիի գողացված որմնանկարը, որը նա պատկերել էր Փարիզի «Բատակլան» թատրոնի շենքին, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։ Հենց այստեղ էին 2015թ. իսլամիստ զինյալներն ահաբեկչություն իրականացրել՝ 90 մարդու կյանք խլելով։

2018թ. հունիսին Ֆրանսիայի մայրաքաղաքում արված որմնանկարը պատկերում է գլխաշորով կնոջ, որը հայացքը տխուր հառել է ներքև։ Որմնանկարը գողացվել էր 2019-ի հունվարին։

Այն գտել են Իտալիայի Սանտ Օմերո փոքրիկ գյուղի տներից մեկի ձեղնահարկում։ Գործակալությունը հաղորդում է, որ որմնանկարը գտնելու համար իտալիացի ոստիկանները համագործակցում էին իրենց ֆրանսիացի գործընկերների հետ։ Ըստ նախնական վարկածի՝ գողը եղել է իտալացի։

Ոստիկանության փոխանցմամբ՝ ագարակում ապրում էին Չինաստանի քաղաքացիներ, ովքեր տեղյակ չէին, որ որմնանկարն այնտեղ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել