Ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը խոստովանել է, որ ամսագրի խմբագրական խորհուրդը և Conde Nast հրատարակչությունը, ընդհանուր առմամբ, բավարար չափով ուշադրություն չեն դարձնում սևամորթ աշխատողների վիճակին և աֆրոամերիկացիների իրավունքների համար պայքարին: Անցյալ շաբաթ նա նամակով դիմել էր իր ենթականերին, որում խոստացել է ավելի շատ հոգալ Vogue-ում հավասարության մասին, որպեսզի սևամորթներն ավելի հանգիստ զգան իրենց:

«Ես ուզում եմ սկսել հասկանալ ձեր զգացմունքները և արտահայտել իմ կարեկցանքը բանի համար, ինչի միջով անցել են ձեզանից շատերը՝ տառապանքներ, ցավեր և զայրույթ: Ցանկանում եմ հատկապես դիմել մեր թիմի սևամորթ անդամներին. Ես միայն պատկերացնում եմ, թե վերջին օրերը ինչ են եղել ձեզ համար: Բայց ես նաև գիտեմ, որ ցավը, բռնությունն ու անարդարությունը, որի մասին մենք տեսնում և խոսում ենք, վաղուց տեղ ունեն մեր կյանքում: Մենք դա գիտակցում ենք և փորձում ենք ինչ-որ բան անել բավական ուշացումով»,- ասել է Վինտուրը:

Աննա Վինտուրը խոստովանել է, որ Vogue-ի գոյության երկար տարիների ընթացքում ամսագիրը աֆրոամերիկացի խմբագիրներին, լուսանկարիչներին, դիզայներներին և նորաձևության ոլորտի այլ գործիչներին ինքնադրսևորման   բավականաչափ տարածք և հնարավորություն չի հատկացրել: Հիմա նա խոստանում է դա ուղղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել