Ledynews.am-ը գրում է.

Միջանձնային հարաբերությունների բրրիտանացի փորձագետ Տրեյսի Կոկսը, ով հրատարակել է 14 գիրք, համոզված է, որ կանայք իզուր են կորցնում ժամանակը փորձելով հասնել նրան, ինչ, իրենց կարծիքով, պետք է տղամարդուն:

Առաջին հերթին դա վերաբերվում է սեքսուալությանը: Տրեյսին հիմնվելով մի շարք հետազոտությունների վրա պնդում է, որ զգացմունքային կապը տղամարդու համար ավելի կարևոր է, քան սեքսուալը:

«Կանանց ճնշող մեծամասնությունը սխալ կարծիք ունի այն մասին, թե ինչ է պետք տղամարդուն,- ասում է Տրեյսին:- Նրանք կարծում են, որ ուժեղ սեռը կնոջ մեջ գնահատում է երիտասարդությունը, արտաքին տեսքը, ինքնավստահությունը, խելքը և կատարյալ մարմինը: Իսկ իրականում, եթե կազմենք տղամարդկանց կնոջ մեջ գրավող հատկանիշների տասնյակը, այդ դեպքում այն նշված հատկանիշներն այդ խումբ չեն մտնի»:

Իսկ ո՞ր հատկանիշներն են այդ ցուցակում: Տրեյսիյի կարծիքով ՝ «բարետեսությունը» (ոչ թե սեքսուալությունը), բարությունը, լսելու ունակությունը, վստահություն ներշնչելը, տղամարդու կատակների վրա ծիծաղելու ունակությունը: Եթե տղամարդը իրեն կին է ընտրում երկարաժամկետ հարաբերություններ հաստատելու նպատակով, ապա նրա համար կարևոր է, որ ընտրյալը թույլ տա հոգ տանել իր մասին, լինի թույլ և տղամարդուց կախված, այլ ոչ թե ուժեղ և ինքնուրույն:

Մեծ կրծքից և երկար ոտքերից ավելի ուժեղ սեռը գնահատում է լավ բնավորությունը, խոհարարական հմտությունները և կնոջ մայրական ջերմությունը: «Բոլոր դիետաները, պիլինգները և նորաձևության վերջին ճիչը տղամարդուն կարող է անկողնում պահել միայն մեկ գիշեր,- համոզված է Տրեյսի Կոկսը: - Բայց մշտական սիրուհու կամ կնոջ կարգավիճակում տղամարդը ձեզ չի տեսնի: Ձեր կողքին տղամարդը պետք է իրեն թագավոր զգա, ոչ թե ստրուկ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել