Իշխանությունը տոտալ տապալեց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը, քանի որ քաղաքական շահն ի սկզբանե վեր դասեց հանրային առողջությունից և անվտանգությունից։ Նախ՝ պայքարում էին Հրայր Թովմասյանի դեմ, ապա սկսեցին պայքարել բոլորի դեմ, ովքեր իրենց իրականում միայն օգնում էին, բայց անգամ դա չհասկացան։ Փոխանակ լսեին, մտածեին, թե ինչ են ասում ընդդիմադիրները, ժողովրդավարության դիմակի ներքո որոշեցին դիկտատոր խաղալ առանց անգամ հասկանալու, որ Հայաստանում դիկտատուրա հաստատելու ռեսուրս ոչ ոք չունի:
Հիմա էլ շարունակում են չհասկանալ՝ մարդկանց դատապարտելով մահվան ու հիվանդության, քանդելով ու պղծելով ամեն ինչ: Այնքան պրիմիտիվ են, որ նույնիսկ իրենց իսկ մի քանի անգամ արած նույն սխալի վրա չեն կարողանում սովորել, նայում են ուղիղ մարդկանց աչքերին ու ստում, իրենք իրենց հերքում, ծիծաղի առարկա են դարձնում, հետո բոլորից նեղանում են, իրենց փրկիչ են կարգում, սատանաներին բռնելու հրամաններ տալիս և կկվի նման այդպես էլ չեն հասկանում, որ թե՛ իրենց, թե՛ պետության գլխավոր խնդիրը ոչ թե ընդդիմադիրներն են, ժողովուրդը, կորոնավիրուսը, դևերն ու սևերը, այլ հենց իրենք: