1in.am-ը գրում է.
Կանադական Blk ընկերությունը արտադրել է անսովոր՝ սև գույնի հանքային ջուր: Այն չի պարունակում ներկանյութեր, շաքար, արոմատիզատորներ, իսկ ջրի սպեցիֆիկ գույնը ստացվում է բնական ճանապարհով՝ ջուրը հագեցվում է ֆուլվոթթվով, որն էլ պարգևում է ջրին անսովոր գունավորում՝ տեղեկացնում է kedem.ru-ն:
Ֆուլվոթթուն բնական հակաօքսիդանտ է: Այն սնումէ բջիջներն ու օրգանիզմից դուրս բերում տոքսինները:
Շշի հետևի կողմում կա սև գույնի գրություն, որը հնարավոր է տեսնել՝ միայն խմելով ամբողջ ջուրը. այնտեղ գրված է՝ Enjoy the dark side («Վայելեք սև կողմը»): 

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_200749.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել