Էն օրը նորից զբոսնում էինք երեկոյան Թումանյանի այգում, Թումո-ի մոտ:
Դրայվալի քաղաքապետ Կարապետյանից մեզ ժառանգություն մնացած միակ բանից՝ «Ֆլորենցիա» վեհ անունով օբյեկտից, ընենց ուժեղ տաշի-տուշի էր (հաստատ Ֆլորենցիայի հետ կապ չունեցող), որ ձորից էսկողմ իրար հետ զրուցելը դժվար էր:
Առաջին հարցս ուղղում են առողջապահության նախարարությանը. արդյո՞ք եթե մարդիկ հաճույք են ստանում այնպիսի աղմուկից, որը ձորի մյուս մայթում բարձր ա թվում, դա վնաս չէ իրենց առողջությանը, ու ընդհանրապես, իրենց հոգեկան վիճակը նորմա՞լ ա
Երկրորդը քաղաքապետարանին (խնդալու համար). արդյո՞ք մարդիկ իրավունք չունեն հանգստանալ հասարակական վայրում՝ չլսելով ուրիշի քեֆի աղմուկը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shur.dabavog/posts/10152058743143098
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել