Հավանաբար շատերն են կարծում, որ կինոյում կարելի է հայտնվել միայն չապազանց տաղանդավոր և հմայիչ լինելու պարագայում։ Բայց իրականությունն այդքան էլ այդպիսին չէ։ Շատ դերասաններ ստանում են դերեր, նույնիսկ գլխավոր դերեր հայտնի ռեժիսորների կամ կինոինդուստրիայի ոլորտում ազդեցիկ մարդկանց հետ «մտերիմ» լինելու համար։ Մի կողմից ինչ տարբերություն, թե ինչպես են նրանք արժանացել դերին, բայց մյուս կողմից էլ դա բավականին անարդար է, երբ առաջնային չի համարվում տաղանդը։
Ելենա Կորիկովա
Ելենան բավականին վառ և գեղեցիկ դերասանուհի է։ Դեռ թատերական համալսարանում ուսանելու տարիներին նա ծանոթացել է հայտնի օպերատոր Մաքսիմ Օսադչիի հետ, որը մեծ ազդեցություն է ունեցել Կորիկովայի կարիերայում։ Աղջիկը սկզբում հայտնի կատարողների տեսահոլովակներում էր նկարահանվում, այնուհետև ստացավ իր առաջին լուրջ դերը՝ «Աղքատ Նաստյան» սերիալում։
Սվետլանա Խոդչենկովա
Սքանչելի Սվետլանան ունի երկրպագուների մեծ բանակ, բայց հավանաբար ոչ բոլորն են տեղյակ, որ Խոդչենկովան կապ է ունեցել Ստանիսլավ Գովորուխինի հետ, ով անգամ մտադիր էր բաժանվել կնոջին՝ 50 տարի միասին լինելուց հետո։ Շատ գլխավոր դերեր ռեժիսորը տալիս էր հենց Սվետլանային, բայց նրանց մեջ կոնֆլիկտ եղավ, որից հետո Ստանիսլավը այլևս չցանկացավ աշխատել դերասանուհու հետ։
Պաուլինա Անդրեևա
Պաուլինան երիտասարդ է, բայց հասցրել է արդեն շատ ռեժիսորների սրտեր գերել, որոնց թվում է նաև Վլադիմիր Մաշկովը։ 2014 թվականին աղջիկը ծանոթացավ հայտնի Ֆյոդոր Բոնդարչուկի հետ և գլխավոր դեր ստացավ «Մեթոդ» ֆիլմում, իսկ անցած տարի զույգն ամուսնացավ։