Shantnews.am-ը գրում է․
Ուկրաինայում բժիշկների շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 135 դեպք: Այդ մասին, Корреспондент-ի փոխանցմամբ, հայտնում են հանրային առողջության կենտրոնից:
«Հաստատվել է COVID-19- ի 27 856 դեպք, բուժվել է 12 412 մարդ, մահացել է 810-ը: Անցած 24 ժամվա ընթացքում հաստատվել է 394 դեպք», – նշվում է հաղորդագրության մեջ:
«Ընդհանուր առմամբ, հիվանդացել է 2003 երեխա և 5135 բժիշկ», – հայտնում են կենտրոնից:
19 614 հիվանդ անցնում է ամբուլատոր բուժում, որոնցից 1677-ը երեխա է և 4153-ը՝ բուժաշխատող: Ընդհանուր առմամբ, հոսպիտալացման կարիք ունի 8242 մարդ, այդ թվում՝ 326 երեխա և 982 բժիշկ: Արհեստական օդափոխության սարքի կարիք է ունեցել 304 մարդ, այդ թվում`մեկ երեխա և 29 բժիշկ:
«Բուժված մարդկանցից 2 896-ը բուժաշխատող են, և 897-ը՝ երեխա: 40 բժիշկ մահացել է COVID-19- ի բարդություններից», – ամփոփել են կենտրոնից: