Վերջին 2 ժամվա ընթացքում Էջմիածնում բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել։ Շատերին՝ առանց որևէ պատճառի։

Ոստիկանությունը մի քանի ժամ շարունակ շրջափակած է պահել Էջմիածնի հրապարակը, և գրեթե բոլոր մեքենաները կանգնեցրել, ուղևորներին բերման են ենթարկել, իսկ մեքենաները տարել են տուգանային հրապարակ։

Նպատակը եղել է հակահամաճարակային կանոններերի նկատմամբ վերահսկողությունը, սակայն բերման ենթարկվածների մեծամասնությունը դրանք պահպանել է և մինչև վերջին պահը չի էլ հասկացել, թե ինչու են արժանացել ոստիկանների «ուշադրությանը»։

Քաղաքացիների փոխանցմամբ՝ գործողությունն ուղեկցվել է դետեկտիվ ֆիլմերին բնորոշ դրվագներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել