2019 թվականին Ազգային ժողովին պետբյուջեից շուրջ 5 միլիարդ 254 միլիոն դրամ է հատկացվել: Տարվա ընթացքում ևս 977 մլն էլ ավելացել է բյուջեն՝ հասնելով 6 միլիարդ 231 միլիոն դրամի: Տարվա վերջում փաստացի ծախսվել է 5 միլիարդ 821 միլիոն դրամ կամ ընդհանուր գումարի 93.4 տոկոսը: Ֆինանսների նախարարն էլ այսքանից հետո
հայտարարում է, թե ԱԺ-ն 410 մլն դրամի խնայողություն է արել, բայց իրականում ծախսերն աճել են 567 մլն դրամով: Ավելի պարզ ասած` ԱԺ իրական ծախսերը հոգալու համար պետբյուջեից շատ ավելի մեծ գումար են ուզել, ծախսելունը ծախսել են, «ավելցուկի» անունն էլ դրել են խնայողություն և ուղղել օրինակ պարգևավճարային ֆոնդ, որը 2019 թ․-ին կազմել է մոտ 900 մլն դրամ: Ի դեպ, 2019թ․-ի ԱԺ-ին 23%-ով կամ 1,3 մլրդ դրամով ավելի գումար է տրամադրվել, քան 2018թ․-ին:
Հ.Գ. 5 մլրդ 254 մլն դրամը պլանավորած է եղել 132 պատգամավորի համար, ոչ թե ենթադրյալ 105-ի: