Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում վիրավորական արտահայտություններ է թույլ տվել լրատվականների հասցեին` անցնելով բարեկրթության սահմանները։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում պետպաշտոնյայի նման պահվածքն ու ընտրված բառապաշարը։ Յուրաքանչյուր անհատ իրավասու է հերքում պահանջելու, յուրաքանչյուր պետպաշտոնյա կարող է հերքել իր մասին գրված հոդվածը, բայց վիրավորել ու պիտակավորել լրատվականի աշխատանքն անընդունելի է:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Էդուարդ Աղաջանյանին չանցնել բարեկրթության սահմանները և իրեն դրսևորել բարձրաստիճան պետպաշտոնյային վայել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/669514980129813/posts/1008340396247268/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել