Analitik.am-ը գրում է․

Երեկվանից համացանցում տարածվում են Գագիկ Ծառուկյանին վերաբերող հայտնի գործի նյութերը: Թե ում ձեռքով ու ցանկությամբ են դրանք երևան եկել, միայն կարելի է ենթադրել, սակայն մի բան կարելի է արձանագրել, որ Ծառուկյանն ավելի ուշ արդարացվել է Վճռաբեկ դատարանի կողմից:

«Տարիներ առաջ եղել է Վճռաբեկ դատարանի արդարացման վճիռը։ Փառք Աստծո՝ կան մարդիկ, ովքեր գիտեն ճշմարտությունը, որ այդ պատմության հիմքում ընկած է սովորական շանտաժի մի սովորական պատմություն»,-մասնավորապես իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին արդարացնող դատավորը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայրն է՝ Մհեր Խաչատրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել