Բացահայտված ու արժանի պատիժը ստացած սերիական մարդասպաններից բացի կան այնպիսիք, ովքեր խուսափում են արդարությունից ու մնում չբացահայտված: Որոշ դեպքերում հնարավոր է լինում գտնել հավանական մեղավորին, սակայն անբավարար ապացույցների պատճառով անհնար է լինում մեղադրանք ներկայացնել: Այլ դեպքերում մարդասպանն արդեն մահացած կամ այլ հանցանքի համար դատապարտված է լինում, ու ոչ ոք չի կարողանում կապ գտնել սպանությունների և նրա միջև: Իհարկե, բոլոր սերիական մարդասպանները Ջեք Փորաթափի կամ Զոդիակի պես հայտնի չեն դառնում, սակայն միևնույնն է` նույնքան դաժան են ու սարսափազդու:

10. Ատլանտայի փորաթափը

 atlanta
Տասը տարի էր անցել Լոնդոնում Ջեք Փորաթափի սփռած սարսափից, երբ Ատլանտայում հայտնվեց տեղի սերիական մարդասպանը, ում 1911-1912 թվականներին զոհ գնաց տասնհինգից քսանմեկ աֆրոամերիկուհի: Հունվարի 22-ին հայտնաբերված Ռոզա Թրայսին համարում են առաջին զոհը: Գլուխը ջարդել էին բութ գործիքով, ծնոտին հասցրել դանակի հարված, կոկորդը բացել: Հետագա մի քանի ամսվա ընթացքում նույն դաժան ձևով մահացան տարբեր աֆրոամերիկուհիներ կամ այլ սևամորթ կանայք: Հունիս ամսին մարդասպանն արդեն հասցրել էր գրավել մամուլի ուշադրությունն ու ստացել «Ատլանտայի փորաթափ» մականունը:   Հուլիսի 1-ին երիտասարդ Էմա Լու Շարփը տանը սպասում էր գնումների գնացած մորը` Լենային: Տեսնելով, որ մայրն ուշանում է, Էման գնաց նրան փնտրելու ու հանդիպեց սև եզրավոր գլխարկով մի աֆրոամերիկացու: «Քո պես աղջիկներին երբեք վատություն չէի անի» խոսքերն ասելով` տղամարդը հանկարծ հանեց դանակն ու հարվածեց Էմայի մեջքին: Աղջիկը կարողացավ փախչել ու փրկվել, սակայն հետո իմացավ, որ հարձակվողը սպանել էր իր մորը: Մեկ շաբաթ հետո մեկ այլ կին էլ էր հանդիպել նույն անհայտ անձին, բայց ժամանակին փախել էր: Հարցաքննեցին տարբեր կասկածյալների. ոստիկանությունը փորձեց ոմանց մեղադրանք ներկայացնել սպանությունների համար, սակայն այդպես էլ չկարողացավ  ապացուցել, որ գտել էր Ատլանտայի փորաթափին:

9. Քարով սպանողը

 calcutta
Հնդկաստանի պատմության ամենահայտնի մարդասպանին գիտեն ուղղակի որպես «Քարով մարդ»: Վարկածի համաձայն` նա 1989-ին Կալկաթայում սպանել է 13 մարդ: Հունիսին սպանել էր առաջին զոհին` փողոցի մութ անկյուններից մեկում քնած մի մարդու: Հետագա վեց ամիսների ընթացքում նույն կերպով սպանվեցին ևս տասներկուսը. Նրանցից շատերի ինքնությունն այդպես էլ չպարզվեց:

Ավելի վաղ` 1985-ին, Բոմբեյում սպանվել էր առնվազն տասներկու մարդ. բոլորին սպանել էին քնած ժամանակ քարով գլխին հարվածելով: Այստեղից իրավապահները ենթադրեցին, որ Բոմբեյի ու Կալկաթայի սպանությունները կարող էր նույն մարդը կատարած լինել: Սակայն հետախույզները չկարողացան պարզել` Կալկաթայի զոհերին նույն մա՞րդն էր սպանել, թե՞ «Քարով մարդը» ոգեշնչել էր այլ մարդասպանի: Շատ կասկածյալների ձերբակալեցին ու հարցաքննեցին, բայց չկարողացան գտնել բավարար փաստեր, որպեսզի նրանցից որևէ մեկին սպանության համար մեղադրանք ներկայացնեին, ուստի բոլորին ազատեցին: Զարմանալի է, որ այս ձերբակալություններից հետո սպանությունները միանգամից դադարեցին, որից կարելի է ենթադրել, որ կասկածյալներից մեկն այնուամենայնիվ տխրահռչակ «Քարով մարդն» էր:

8. Հոնոլուլույի խեղդողը

honolulu

 

 

Հավայան կղզիների առաջին հայտնի սերիական մարդասպանը «Հոնոլուլույի խեղդողն էր»: Ըստ վարկածի` նա սպանել է հինգ կին1980-ականների կեսերին: 1985-ի մայիսի 30-ի առավոտյան ամբարտակում գտան քսանյոթ տարեկան Վիքի Գեյլ Փերդիի մարմինը:  Նրան բռնաբերել էին, խեղդել ու ձեռքերը կապել մեջքին: Ենթադրաբար նույն հանցագործը 1986-ի հունվարի 14-ին սպանեց տասնյոթամյա Ռեգինա Սաքրամենտոյին: Կորած աղջկա մարմինը գտան հաջորդ օրը: Առաջին զոհի պես նրան էլ էին բռնաբարել ու խեղդել: Ձեռքերն էլ էին մեջքին կապված:

Հետագա երեք ամսվա ընթացքում նույն ձևով սպանվեց ևս երեք կին` Դենիզ Հյուզը, Լուիզ Մեդեյրոսն ու Լինդա Պեսկեն: Լինդա Պեսկեյին գտնելուց առաջ իրազեկիչներից մեկն ասել էր ոստիկաններին, որ ինչ-որ տարօրինակ մարդ նրան ասել էր` որտեղ փնտրել աղջկա մարմինը: Սակայն տվյալները սխալ էին: Իրազեկիչը դարձավ կասկածյալ, երբ Պեսկեի մարմինը հայտնաբերեցին նշված տեղի մոտակայքում: Սիրուհու խոսքերով` իր ու սիրեցյալի ամեն վեճից հետո վերջինս հեռանում էր տնից: Այդ պատահարները կարծես համընկնում էին սպանության գիշերների հետ:  Կասկածյալը հարցաքննման ժամանակ չկարողացավ անցնել պոլիգրաֆիկ ստուգումը: Սակայն բավարար ապացույցներ չունենալու պատճառով նրան բաց թողեցին: Մի քանի ամիս հետո մի կին հայտարարեց, թե սպանության գիշերը տեսել էր նրան Լինդա Պեսկեի հետ: Կասկածյալը մահացավ 2005-ին, ու ոչ ոք այդպես էլ չկարողացավ ապացուցել, որ նա էր Հոնոլուլույի խեղդողը: Ուշագրավ է, որ կասկածի տակ ընկնելուն զուգահեռ սպանություններն անմիջապես դադարեցին:

7. Քոլոնիալ փարքվեյի մարդասպանը

colonial

1986-1989 թվականներին Վիրջինիայի քսաներեք կիլոմետրանոց Քոլոնիալ փարքվեյը վերածվել էր չբացահայտված սպանությունների վայրի: 1986-ի հոկտեմբերի 12-ին հայտնաբերվեցին երկու երիտասարդ լեսբուհիների` Քեթլին Թոմասի և Ռեբեքա Էն Դոուսքիի դիակները. մեքենան, որի մեջ գտնվում էին աղջիկները, իջեցրել էին ճամփեզրի հողաթումբի տակ: Երկուսին էլ խեղդել էին ու կտրել կոկորդները: Մեկ տարի անց գտնվեց ևս երկու դիակ. կրկին երիտասարդ զույգ էր` Դեյվիդ Քնոբլինգն ու Ռոբին Էդվարդը: Սպանել էին անտառային խրճիթում` հրազենով:
1988-ի ապրիլի 9-ին Քասանդրա Լի Հայլին ու Ռիչարդ Քեիթ Քոլն անհետացան խնջույքից տուն գալու ճանապարհին: Նրանց դատարկ մեքենան գտան հաջորդ օրը: Դիակներն այդպես էլ չհայտնաբերեցին, սակայն ենթադրում են, որ նրանք եղել են նույն մարդասպանի զոհերը: 1989-ին Քոլոնիալ փարքվեյում անհետացան Աննա Մարիա Ֆելփսն ու Դանիել Լաուերը: Դիակները գտան մեկ ամիս հետո խճածածկ ճանապարհին: Իրավապահները կարծում են, որ բոլոր այս սպանությունները նույն մարդն է կատարել ու ենթադրում, որ նա կարող է ոստիկան եղած լինել կամ էլ ներկայացել է որպես ոստիկան, որպեսզի կարողանա կանգնեցնել իր զոհերի մեքենաները: 2011-ին կասկածի տակ ընկավ շերիֆի նախկին տեղակալ Ֆրեդ Աթվելը, ով շահադիտական նպատակներով անազնիվ խաղարկություն էր կազմակերպել իբր թե զոհերի ընտանիքներին օգնելու համար: Սակայն որևէ հիմք չկա նրան կապելու այս սպանությունների հետ, ուստի Քոլոնիալ փարքվեյի մարդասպանի ինքնությունը մինչև այսօր մնում է չբացահայտված:

6. Մայրուղու ուրվականը

295
1970-ականների սկզբին տասնվեց ամսվա ընթացքում Քոլումբիա շրջանի Վաշինգթոն քաղաքում «Մայրուղու ուրվական» մականունով մարդասպանը խլեց վեց աղջկա կյանք: Նրա առաջին զոհը տասներեքամյա Քարոլ Սփինքսն էր: Աղջիկն առևանգվել էր խանութից տուն վերադառնալիս 1971-ի ապրիլի 25-ին: Վեց օր հետո բռնաբարված ու խեղդված երեխայի մարմինը գտան ճանապարհի l-295 հատվածի հողաթմբի մոտ: Հուլիսի 8-ին տասնվեցամյա Դարլինիա Ջոնսոնը նույնպես առևանգվեց, բռնաբարվեց ու խեղդվեց: Դիակը գտան այն վայրի մոտակայքում, որտեղ հայտաբերել էին Քարոլ Սփինքսին: Երեք շաբաթ հետո տասնամյա Բրեդնա Քրոքեթը չվերադարձավ խանութից տուն: Հետո երկու անգամ խուճապահար զանգահարեց ու ասաց, որ իրեն պահում է ինչ-որ սպիտակամորթ: Մի քանի ժամ հետո նրա դիակը գտան դաշնային մայրուղու մոտ: Հետագա մի քանի ամսվա ընթացքում նույն ձևով բռնաբարվեց ու սպանվեց ևս երկու մանկահասակ աֆրոամերիկուհի: Զոհերից մեկի մոտ գտան գրություն` «Սա համարժեք է մարդկանց` մանավանդ կանանց հանդեպ իմ անտարբերությանը»: 1977-ի մարտին կնոջ առևանգման ու բռնաբարության համար ձերբակալվեց հիսունութամյա Ռոբերթ Էլվուդ Ասքինզը: Նա ուներ կանանց հանդեպ բռնության երկար պատմություն, ուստի ենթադրեցին, որ հենց ինքն էր Մայրուղու ուրվականը: Սակայն Ասքինզին հանցագործությունների հետ կապող որևէ փաստ այդպես էլ չհայտնաբերվեց, ու նա համարվեց անմեղ մինչև մահը 2011-ին:

5. 1-70-ի մարդասպանը

703570 կիլոմետր երկարությամբ l-70 մայրուղին կապում է Մերիլենդի Բալթիմորը Յութա նահանգի Քոուվ Ֆորթին: Այստեղ էր, որ 1992-ին սկսվեց սպանությունների շարք: Մարդասպանը մտնում էր 70-րդ մայրուղու մոտ գտնվող խանութներ ու սառնարյուն կերպով կրակում աշխատողներին: Առաջին զոհը Ինդիանափոլիսում կոշիկի խանութի աշխատակիցն էր. Ռոբին Ֆուլդաուերը սպանվեց ապրիլի 8-ին: Երեք օր անց նույն մարդասպանը մտավ Քանզասի Վիչիտա քաղաքի հարսանյաց սրահ, ստիպեց աշխատակիցներ Պատրիսիա Մեյգերսին ու Պատրիսիա Սմիթին մտնել կողքի սենյակն ու այնտեղ սպանեց նրանց: Խանութի հետևի դռնից դուրս գալու պահին մարդասպանի ճանապարհին հայտնվեց տղամարդ հաճախորդ, սակայն ականատեսին նա անհասկանալի պատճառներով խնայեց: Շուտով Ինդիանա նահանգի Թեր Օթում ու Միսուրիի Սենթ Լուիսում ևս երկու մարդ դարձավ l-70-ի մարդասպանի զոհը: Մայիսի 7-ին Միսուրիի Ռեյթաուն քաղաքի առևտրի կենտրոնում գնդակահարվեց խանութի աշխատող Սարահ Բլեսինգը: Այս անգամ մի քանի ականատես կարողացավ նկատել մարդասպանին: Նրանց և Վիչիտայի ականատեսների նկարագրությունները համընկան: Կիրառված զենքերի ուսումնասիրություններն էլ ապացուցեցին, որ բոլոր սպանությունները նույն մարդն էր կատարել: Սակայն հաշվի առնելով, որ սպանությունները հետո հանկարծակի դադարեցին, վարկած կա, որ մարդասպանը ձերբակալվել է այլ հանցագործության համար: Տարբեր մարդկանց են կասկածել որպես l-70-ի մարդասպան, բայց նրա ինքնությունը մինչև այսօր էլ մնում է չպարզված: 

4. Քոնեքթիքութի Ռիվեր Վելիի մարդասպանը

connrv
1978-ի հոկտեմբերի 25-ին Նյու Հեմփշիր նահանգի Նյու Լոնդոն քաղաքում հայտնաբերվեց քսանյոթամյա Քեյթի Միլիքանի դիակը: Նրան քսանինը անգամ դանակահարել էին: Ենթադրվում է, որ 80-ականների ընթացքում նույն մարդը սպանել է առնվազն ևս վեց կին Նյու Հեմփշիրի Քլերմոնում և Քոնեքթիքութի Ռիվեր Վելիի շրջակայքում: Զոհերի մեծ մասին գտնում էին դանակի բազմաթիվ վերքերով: Սակայն մարդասպանի գործունեությունը դադարեց, երբ նրա զոհերից մեկին հաջողվեց փրկվել:

1988-ի օգոստոսի 6-ի երեկոյան հղի Ջեյն Բորոսկին կանգնեցրեց մեքենան Վեսթ Սվանզեյում գտնվող խանութի առաջ: Անհայտ ինքնությամբ տղամարդը հարձակվեց, հասցրեց նրան դանակի բազմաթիվ հարվածներ ու, կարծելով, որ կինը մահացել է, հեռացավ դեպքի վայրից: Սակայն Բորոսկին կենդանի մնաց ու մեքենան վարելով` փորձեց օգնություն գտնել: Դժվար է պատկերացնել կնոջ սարսափը, երբ նա տեսավ, որ պատահաբար հասել էր իր վրա հարձակվողի մեքենային ու գնում է նրա հետևից: Բարեբախտաբար կարողացավ հասնել ընկերոջ տուն ու ստանալ բժշկական օգնություն:
Հետագայում Բորոսկին որոշեց, որ իր վրա հարձակվել էր Վիետնամի վետերան Մայքլ Նիքոլաուն: Վերջինիս կասկածեցին 1988-ին կնոջ անհետացման մեջ: 2005-ին Նիքոլաուն սպանեց իր նոր կնոջն ու խորթ դստերն ու գործեց ինքնասպանություն: Սակայն իրավապահները այդպես էլ չկարողացան ապացուցել, որ նա է եղել Քոնեքթիքութի Ռիվեր Վելիի մարդասպանը:

3. Անդամահատող Չարլին

rooftop

1972-ի մարտի 9-ին Մանհեթենի կտուրներից մեկում գտան ութամյա սևամորթ Դուգլաս Օուենի դին: Դանակի երեսունութ հարվածից բացի կտրել էին նրա առնանդամը: Մեկ ամիս անց տասը տարեկան մեկ այլ սևամորթ տղա դանակահարվեց ու ենթարկվեց նույն խեղմանը, բայց կենդանի մնաց: Հաջորդ տարվա ընթացքում նույն ճակատագրին արժանացավ ևս երկու ինը տարեկան տղա` Վենդել Հաբարդն ու Լուիս Օրիցը: Այս դեպքերի պատճառով մարդասպանին տվեցին «Անդամահատող Չարլի» մականունը: 1973-ի օգոստոսի 8-ին ածելիով սպանվեց մեկ այլ սևամորթ տղա` Ստիվեն Քրոփորը: Սակայն նրա սեռական օրգանը չխեղվեց:
1974-ին պուերտոռիկացի տղա առևանգելու փորձի համար ձերբակալեցին Էրնո Սոթոյին: Նա խոստովանեց, որ ինքն էր սպանել Ստիվեն Քրոփորին: Բայց չընդունեց, որ ինքն էր Անդամահատող Չարլին, իսկ կենդանի մնացած զոհը չկարողացավ ճանաչել նրան: Սոթոն բազմիցս հայտնվել էր հոգեբուժարանում. չի բացառվում, որ Քրոփորի սպանության ժամանակ նա ազատազրկման մեջ էր: Սոթոյի հոգեկան հիվանդությունը կասկածի շողք գցեց իր խոստովանությունների վավերականության վրա: Միևնույն ժամանակ չկար մյուս սպանություններին նրան կապող որևէ ապացույց, ուստի Սոթոյին ճանաչեցին անմեղսագիտակ ու ուղարկեցին հոգեբուժարան: Նրա ազատզրկումից հետո սպանությունները միանգամից դադարեցին` ստիպելով ոստիկաններին ենթադրել, որ հենց նա էր մարդասպանը:

2. Ֆրենքֆորդի սրածողը

philly1985-1990 թվականներին Ֆիլադելֆիայի արվարձան Ֆրենքֆորդում կատարվեց չբացահայտված սպանությունների մի ամբողջ շարք: Առաջին զոհը հիսուներկուամյա Հելեն Փեյթենթն էր. նրա դիակը գտան 1985-ի օգոստոսի 8-ին երկաթգծի կայարանում: Հանցագործը հասցրել էր տասնինը դանակի հարված ու սեռական բռնության ենթարկել կնոջը:    

Նրան մերկացրել էր գոտկատեղից ներքև ու բարձրացրել շապիկը`բացելով կուրծքը: Հինգ ամիս հետո գտան սեփական բնակարանում դանակահարված վաթսունութամյա Աննա Քարոլի դիակը: Մարդասպանը նրա հետ վարվել էր ճիշտ ինչպես առաջին զոհի հետ: Հանցագործին տվեցին «Ֆրենքֆորդի սրածող» անունը` համարելով, որ հետագա չորս տարվա ընթացքում ևս յոթ կին էր դարձել նրա զոհը: Նրանցից մի քանիսին սպանությունից քիչ առաջ տեսել էին անծանոթ սպիտակամորթ տղամարդու հետ:
Կասկածյալ հայտնվեց, երբ 1990-ին ձկան խանութի հետևում սպանվեց քառասունվեցամյա Քերոլ Դոուդը: Ոստիկանները կասկածեցին խանութի աշխատակից Լեոնարդ Քրիստոֆերին: Նրան Դոուդի սպանության ու Ֆրենքֆորդի սրածողի հանցագործությունների համար դատապարտեցին ցմահ ազատազրկման: Սակայն հակասություն կար. Քրիստոֆերը սևամորթ էր, իսկ մյուս զոհերի հետ տեսել էին սպիտակամորթ տղամարդ: Սրածողն իր ենթադրաբար վերջին զոհին`Միշել Դեյներին, սպանեց Քրիստոֆերի ազատազրկումից հետո: Շատերը մինչև հիմա կարծում են, որ Լեոնարդ Քրսիտոֆերը չէր Ֆրենքֆորդի սրածողն ու Քերոլ Դոուդին սպանողը: Սա կնշանակի, որ իրական մարդասպանը մինչև այսօր անպատիժ է:


1.
Իսկական գիշերային հետապնդողը/Արևելյան թաղամասի բռնաբարողը

los angeles
Բոլոր ժամանակների ամենասոսկալի սերիական մարդասպաններից մեկը Ռիչարդ Ռամիրեզն էր` հայտնի նաև որպես «Գիշերային հետապնդողը»: Լոս Անջելեսը 1980-ականների կեսերին սարսափի մեջ պահած հանցագործը մահացավ 2013-ի հունիսին`ազատազրկման մեջ սպասելով մահապատժին: Սակայն Ռամիրեզից առաջ Կալիֆորնիայում սկսել էր սպանել մեկ այլ սերիական մարդասպան` «Իսկական գիշերային հետապնդողը»:  Նրա առաջին հայտնի զոհերը դոկտոր Ռոբերթ Օֆերմանն ու իր ընկերուհին էին` Դեբրա Ալեքսանդրա Մենինգը, որոնց մարդասպանը կրակել էր իրենց տանը` Գոլեթայում, 1979-ի դեկտեմբերի 30-ին: 

Հետագա յոթ տարիների ընթացքում հանցագործը սպանեց ևս յոթ մարդ` մտնելով տներն ու դագանակելով նրանց: 1996-ին անց կացված ԴՆԹ տեստերն ապացուցեցին, որ բոլոր հանցագործությունները նույն մարդն էր կատարել:

1970-ականների վերջում անհայտ հանցագործը`«Արևելյան թաղամասի բռնաբարողը», սարսափի մատնեց Սակրամենտոն ու Կոստա Ռիկան` մտնելով տներ ու բռնաբարելով առնվազն 50 կին:Սկզբում հարձակվում էր միայնակ կանանց վրա, հետո անցավ զույգերին` կնոջը բռնաբարելուց առաջ հաճախ ստիպելով նրան, որ կապի տղամարդուն: Բռնաբարությունների շարքն ավարտվեց հանկարծակի:
2001-ի ԴՆԹ արդյունքները ապշեցրին հետախույզներին. «Արևելյան թաղամասի բռնաբարողը» նույն «Գիշերային հետապնդողն» էր: Նրա հանցագործությունները դադարեցին 1986-ից հետո` տեղիք տալով կասկածելու, որ մահացել էր, տեղափոխվել կամ ձերբակալվել այլ հանցագործության համար: Պատմության ամենադաժան հանցագործներից մեկի ինքնությունը մինչը այսօր անհայտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել