Armtimes.com-ը գրում է․

Երեկվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 195 նոր դեպք: Թիվը փոքր է, որովհետև հիմնական ամենամեծ լաբորատորին, որն ամեն օր իրականացնում է 1000-ից 1300 հետազոտութուն չի աշխատել: Լաբորատորիայում իրականացվել են ախտահանման աշխատանքներ: Ուստի թիվը մեխանիկորեն իջած է եթե համեմատենք առաջին օրվա 766-ի հետ: Այս մասին ասաց ճեպազրույցին մասնակցող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Այս պահի դրությամ, 403 ծանր, 94 ծայրահեղ ծանր պացիենտ կա: «Այդ թիվը վերջին օրերին կայուն է, դա լավ է: Սակայն բացարձակ թվով բարձր է: Ամեն ինչ պետք է անենք, որ ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը պակասի, իսկ դրան կարող ենք հասնել միայն ընդհանուր թվի նվազման արդյունքում: Սթափությունը չպետք է կորցնենք և շարժվենք այն քաղաքականությամբ, որոնք առաջ ենք գնում մինչ օրս»,-ասաց Թորոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել