Պորտ Ռոյալը համարում էին ծովահենների մայրաքաղաք: 7,000 բնակիչներից շուրջ 3,000-ը ծովահեններ էին: Յուրաքանչյուր հինգերորդ կառույց կա՛մ ալկոհոլի կետ էր, կա՛մ հասարակաց տուն: Անգամ Ճամայկա կղզու, որտեղ այն գտնվում էր, նահանգապետներն էին նախկին նավաստիներ, օրինակ՝ Հենրի Մորգանին: Երկրաշարժ տեղի ունեցավ, որը Հենրի Մորգանի և հարյուրավոր այլ անձանց գերեզմանները Կարիբյան ծով նետեց: Երկրաշարժը ցունամի առաջացրեց:

Աղետը հսկայական մասշտաբների էր: Ճամայկան ժամանակ առ ժամանակ ցնցվում էր և պատվում ջրով: Տներն այստեղ կառուցված էին թաց ավազի վրա, և երբ ցնցումների հետևանքով դրանք փլատակվում էին, մարդիկ հայտնվում էին ավազի մեջ և տանջամահ լինում: Հետագայում շները գտնում էին մահացածների ոսկորները և սնվում դրանցով: Երեք րոպեում Պորտ Ռոյալը հողին հավասարվեց: Այն ամենը, ինչը դրսում էր հայտնվել աղետից հետո, հափշտակեցին ծովահենները: Եկեղեցու հոգևորականներից մեկը հուշագրություն էր թողել, որում նկարագրում էր, թե ինչպես էին ծովահենները հաձակվում ավիրված տների վրա ու վերցնում գանձերը, ինչպես էին մեռյալնների վրայից պոկում հագուստն ու կտրում այն մատները, որոնց վրա մատանիներ կային, ինչպես էին սպանում նրանց, ովքեր ողջ էին մնացել և ցանկանում էին վերադառնալ տուն՝ կարողությունը փրկելու: Ծովահեններին ուղեկցում էին պոռնիկները, ինչպես միշտ, հարբած:

Պորտ Ռոյալը վերակառուցեցին, սակայն որոշ ժամաակ անց այն հանկարծակի հրդեհի բռնկվեց: Եվս մեկ անգամ կառուցեցին քաղաքը, սակայն այս անգամ էլ խելահեղ փոթորիկներն ու հերթական հրդեհն ամեն ինչ ավիրեցին: Այդժամ դադարեցին մտածել քաղաքը վերակառուցելու մասին և հասկացան, որ այն երկնային անեծքի է արժանացել: Բնականաբար, դա իրական պատճառ հանդիսանալ չէր կարող. միակ մեղավորը բնությունն էր:

Հաջորդ ծովահենային քաղաքը դարձավ Կարիբյան ծովում գտնվող մեկ այլ կղզի՝ Տորտուգան: XVII դարում ծովահեններն այնտեղ հիմնեցին «Ափամերձ եղբայրություն» և կառուցեցին գյուղակներ: Տորտուգան ոչ ոքի չէր ենթարկվում, և ծովահենները «լիարժեք հանգիստ էին վարում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել