Ինչպես արդեն տեղեկացրել էին Կարգին Հայկոն՝ դերասան Հայկ Մարությանը, այսօր իր մեքենայով յուրահատուկ ակցիա էր կազմակերպել: Նա իր մեքենայով շրջել է Մաշտոցի պողոտայից Կոմիտաս պողոտա և հակառակ ուղղությամբ՝ անվճար տեղափոխելով մարդկանց և կոչ անելով վերջին թանկացումներից հետո հասարակական տրանսպորտին վճարել ոչ թե150, այլ նախկինի պես 100 դրամ: Նրա կինը, երեխաները և մի շարք քաղաքացիներ ևս միացել են ակցիային: Նրանք կոնֆետներ են բաժանել կանգառում տրանսպորտի սպասող քաղաքացիներին, ինչպես նաև երթուղայինի վարորդներին և ուղևորներին՝ կոչ անելով լինել միասնական և չվճարել 150 դրան: Ակցիայի մանրամասները տեսանյութում:
Նշենք նաև, որ այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկվում էր «free car»՝ ազատ մեքենա աշխարհում մեծ տարածում ունեցող ակցիան, որը իր էությամբ շատ նման է Հայկ Մարությանի կազմակերպած ակցիային: Ներկայացնում ենք «free car»՝ ազատ մեքենա ակցիայի մանրամասները. որը իր էջում հրապարակել է Լենա Նազարյանը.
Ընկերներ ջան, դեռևս երթուղայինի թանկացումից առաջ, ես տաքսի վերցնելու դեպքում անպայման կանգառում կանգնած մարդկանց ասում էի ուղղությունս, որ հետս գան, եթե ուզեն, հատկապես եթե մութ է, անձրև է կամ էլ եթե ցերեկ է ու արևոտ: :) Մի տեսակ անհարմար էի զգում մենակ խոզի պես զբաղեցնել մի մեքենա, երբ մարդիկ կանգառում երկար սպասում են ու հետո էլ խցկվում երթուղային մեքենա:
Շարունակությունն՝ այստեղ