Panorama.am-ը գրում է․

Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի արդարացումից հետո հնարավո՞ր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը քայլեր ձեռնարկի Քոչարյանի ու մյուսների գործը Գրիգորյանի վարույթ վերադարձնելու համար։ Panorama.am-ն այս հարցն ուղղեց փաստաբան Հայկ Ալումյանին։

«Այս հարցը դեռ մենք չենք քննարկել։ Դրա համար չմեկնաբանեմ»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, դատավորի դեմ հարուցված քրեական գործի նման ելքը սպասելի էր։

«Ոչ միայն սպասելի էր, այլև շատ վաղուց էր պետք նման որոշում կայացնել։ Դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը սկսել է, քրեական գործը հարուցվել է օրենքի շատ կոպիտ, սանձարձակ խախտումներով։ Այն ի սկզբանե ապօրինի է եղել, օր առաջ այն պետք է դադարեցվեր։ Կարծում եմ, որ այս գործը ՀՔԾ-ի հերթական պատվերն է եղել»,- ասաց Ալումյանը։

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ,  2019թ. մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխեց, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց Արցախի Հանրապետության նախկին ու ներկա նախագահների՝ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը։
Դավիթ Գրիգորյանը գործը կասեցրեց և ուղարկել Սահմանադրական Դատարան։
Այս որոշումներից հետո նրա նկատմամաբ սկսեցին քրեական հետապնդումներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել