Էս իշխանություններին երբ հարցնում ես՝ բա ինչ եք արել էսքան ժամանակ, միանգամից ասֆալտն են դեմ տալիս: Ստեղ ասֆալտապատեցինք, ընդեղ ասֆալտապատեցինք: Ու ոչինչ, որ էդ արած ասֆալտի 50%-ը մի տարի հետո քանդվում ա, կարևորը էդ պահին թվերը ֆիքսեն:

Տեսանյությում Գորիս-Կապան միջպետական Մ2 ավտոճանապարհի Շուռնուխ-«Կատարի» հատվածն ա: Ստեղ, իհարկե, ավտոճանապարհը պետք ա չակերտների մեջ դրվի:

Ինչն ա հետաքրքիր․ երբ կարդում ես՝ կա՛մ Իջևանի ճամփեն են ասֆալտապատում, կա՛մ Իջևան գնացող: Լավ, բա հարավային սահմանի էս խրամատները ե՞րբ եք փակելու, իմ ժողընտիր կառավարություն: Ախր ինձ չեն հիշում է, ձեզ են հիշում ամեն լադոկ ընկնելուց: Մոտ 15 կմ էս վիճակն ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել