Կույս: Կույսերը վերլուծական մտածողություն ունեն: Նրանք չեն շտապում լուծել խնդիրները. մանրամասն վերլուծում են իրավիճակը, ինչի շնորհիվ կարողանում են գտնել ճիշտ ելքը: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանան փոխել աշխարհը, նրանք կմշակեն սեփական ծրագիրը: Որպես կանոն, ունեն հաջողության հասնելու մարտավարություն, երկար մտածում են յուրաքանչյուր քայլի մասին: Հենց դա է Կույսերին հնարավորություն տալիս հաջողության հասնելու ցանկացած ոլորտում:

Կույսերը ցանկանում են օգնել մարդկանց, ինչը նշանակում է, որ նրանց ազդեցությամբ կատարվող փոփոխություններն արագ տեղի չեն ունենա, բայց արդյունքը բավական լավը կլինի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ ցանկանում են առջևում լինել՝ իրադարձություններին անձամբ հետևելու համար:

Խոյ: Խոյերը յուրահատուկ հմայք ունեն, կարողանում են մոտիվացնել մարդկանց: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հստակ տեսնում են իրենց նպատակը և քայլեր ձեռնարկում այն իրականություն դարձնելու համար՝ անկախ որևէ բանից: Խոյերի համար կարևոր չէ՝ ինչ դժվարություններ կարող են հայտնվել իրենց ճանապարհին. նրանք ոչ մի դեպքում պատրաստ չեն փոխել ճանապարհը:

Առաջին հայացքից Խոյերը կարող են դաժան և ինքնասիրահարված թվալ, ինչն իրականությանը չի համապատասխանում: Խնդիրն այն է, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում թուլությունը: Հստակ ընդգծված անհատականություն չունեցող մարդկանց հետ շփումն իսկական փորձություն է Խոյերի համար: Խոյերը կարողանում են տարբերել գլխավորն ու երկրորդականը՝ կենտրոնանալով խնդրի, սկսած գործն ավարտին հասցնելու վրա:

Ջրհոս: Մեծապես հետաքրքրված են նորարարություններով և զարգացմամբ: Փոփոխությունները սկսում են իրենցից: Վերլուծում են հայտնի մարդկանց անցած ուղին, ովքեր կարողացել են փոխել աշխարհը: Ջրհոսները լավ են հասկանում, որ դա իսկական հերոսություն է: Նրանց ոչինչ չի վախեցնում՝ ո՛չ դժվարությունը, ո՛չ մեծ մասշտաբները:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների յուրօրինակ մտածելակերպը հնարավորություն է տալիս միևնույն երևույթը տարբեր կողմերից դիտարկելու: Նրանք լուրջ փոփոխությունների են ձգտում, որոնք կվերաբերեն ոչ թե մարդկանց մի խմբի, այլ ամբողջ մարդկությանը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հասկանում են, որ այս նպատակը լուրջ ջանքեր և ժամանակ է պահանջում, բայց դա չի վախեցնում Ջրհոսներին. նրանք պատրաստ են պատասխանատվություն ստանձնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել