Factor.am-ը գրում է․

Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 314 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:

«Այսօր Ադրբեջանում ևս 314 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 125 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 4 քաղաքացի մահացել է»,- նշել են շտաբում:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7.553 է, 4.149 մարդ առողջացել է, 88 մահ է արձանագրվել:

Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 3.316 հիվանդ կա, որից 69-ի վիճակը ծանր է, 80-ինը՝ միջին ծանրության, մնացյալները՝ կայուն։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել