Վերջին շրջանի թրենդ ա դառել, որ նախկին նիկոլականներ/հեղափոխականներ/միամբողջժողովուրդականներ բուռն քննադատում են Նիկոլին ու իշխանություններին, անգամ օգտագործում են այն էպպիտետները, որ շրջանառության մեջ են դրվել այն մարդկանց կողմից, ովքեր էս երկու տարի է Նիկոլի ապիկարության մասին են բարձրաձայնում։
Էդ ամեն ինչը շատ լավ կլիներ, եթե չլիներ մի ԲԱՅՑ... Ապերիկներ ու քույրիկներ, բա ապաշխարելը՞։ Ասենք ձեզ թվում ա, որ հիմա քֆուր եք քաշում Նիկոլի վրա, էդ ջրո՞ւմ է ձեր բոլոր արածները մինչև էս մետամարֆոզը։ Բա ո՞վ է ընդունելու այն, որ ինքը սխալ էր։ Սխակը ո՞րն էր՝ երբ որ Նիկոլի էությունը սկզբից տեսնող ու բարձրաձայնող մարդկանց մոտ քայլարաստների ու ֆեյքերի վակխանալիա էր, դուք լավագույն դեպքում դամ էիք պահում, իսկ վատագույն դեպքում՝ մասնակցում էիք։
Ու չփորձեք կռուտիտ անել, թե Նիկոլը խաբեց ձեզ։ Նիկոլը չի խաբել, դուք եք ուզեցել խաբվել, որովհետև մենակ իմբեցիլի համար կարար անհասկանալի լիներ, որ սաղ կյանքը մուտիլովշիկությամբ ապրածը մեկ էլ սուրբ չի կարա դառնալ, էլ չասեմ՝ իրա խոստումների բովանդակության մասին։
Այն փաստը, որ հիմա Նիկոլ եք քրֆում ու քննադատում, դեռ ամենևին չի նշանակում, որ խելքի եք եկել։ Շատերիդ մոտ սեփական ամբիցիաների բավարարում չի եղել, շատերիդ կպել ա Նիկոլի կառավարման շռապնելը, էլ ավելի շատերդ էլ զգում եք, որ Պրիդուռոկի իշխանությունը էսօր-էքուց ա ու հարմար դիրքավորվում եք գալիք իշխանության տակ։
Կրկնում եմ՝ սխալները մարդու համար են, սխալները կարելի է ուղղել էլ, ներել էլ, բայց այդ ամենը հնարավոր է միայն ապաշխարելուց հետո։ Չապաշխարողներին մեկը ես անընդհատ հիշեցնելու եմ իրենց անցյալը։